ՀԴՄ կտրոնների համարներով վիճակահանության կարգի փոփոխության մասին
2011թ. հունվարիվիճակահանությունիցսկսած'
շահող կհամարվեն նաև ՀԴՄ այն կտրոնները, որոնց հատուկ համարի 2 և ավելի նիշերն առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ կհամընկնեն վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին: Մեկ համընկնման համար պարգևավճարը կազմելու է 500 դրամ, իսկ հատուկ համարի առաջին և վերջին նիշերից սկսած միաժամանակ երկու համընկնումների համար' 1000 դրամ
վիճակահանության արդյունքում 8 և 7 նիշերի համընկնմամբ հատուկ համար պարունակող կտրոններ ունեցողներին, անկախ նրանց թվաքանակից, պարտադիր տրամադրվելու է մեկական ավտոմեքենա և համապատասխանաբար 1 մլն և 100 հազար դրամ պարգևավճար:
Յուրաքանչյուր վիճակահանությանը տրամադրվելու է 10 ավտոմեքենա: 8 և 7 նիշերի համընկնմամբ ավտոմեքենաների չսպառված քանակները տրամադրվելու են համապատասխանաբար 6 և 5 թվերի համընկնմամբ շահած' գործարքի առավելագույն արժեք ունեցող կտրոն ունեցող անձանց։
6, 5, 4 և 3 թվերի' առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ շահողները համապատասխանաբար կստանան 50000, 20000, 5000 և 2000 դրամ պարգևավճար։
դադարեցվում է վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակի դիմաց բոնուսների վճարումը։ Դրա փոխարեն նախատեսվում է, որ 2011թ. հունվար ամսվա վիճակահանությանը մասնակցելու են 2010թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին տրամադրված ՀԴՄ կտրոնների հատուկ համարները։ Այդ կապակցությամբ 2011թ. հունվար ամսվա վիճակահանությանը կհատկացվի երեսուն ավտոմեքենա։
ՀԴՄ կտրոնների համարներով վիճակահանության կարգի փոփոխության մասին
2011թ. հունվարի վիճակահանությունից սկսած'
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե