Կիրո Մանոյան. «Սա չի նշանակում, որ մենք պետք է հանգիստ նստենք»
Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը անդրադարձել է Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագծին ու տվել իր գնահատականը։
–Ինչ որ երեկ կատարվեց..., 2006-ին արդեն կատարվել էր. Ազգային ժողովը ընդունել էր նմանօրինակ օրինագիծ։ Երեկվա կատարվածի մեջ կարևորն այն էր, որ Թուրքիան շատ մեծ ճնշում էր բանեցրել, սպառնալիքներով էր խոսել, բայց այդ բոլորը չհերիքեցին տապալելու օրինագիծը։ Հիմա ամենակարևորը օրինագծի ընունումն է խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից, ինչը նախատեսվում է անել մինչև խորհրդարանի այս նստաշրջանի ավարտը, այսինքն մինչև մարտ,– հայտարարել է Մանոյանը ու հիշեցրել, որ այս տարվա առաջին կեսին Սենատը 2006թ. օրինագիծը արդեն մերժել է։
Մանոյանը նշել է, որ, այնուամենայնիվ, այդ երկու օրինագիծերի տեքստերի միջև տարբերություն կա, ինչը ևս պատճառ է հանդիսացել, որ Սենատը մերժել է 2006թ.–ինը, բայց հավանական է, որ այս վերջինը կընդունի։ Բացի այդ, Մանոյանը ընդգծել է, որ այժմյան Սենատի կազմը ուրիշ է, մեծ կշիռ ունեն Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչները, իսկ կուսակցության նախագահական թեկնածու Ֆրանսուա Ալանդը, մինչև Սարկոզիի այցը Հայաստան, հայտարարել էր, որ հիշյալ օրինագիծը խորհրդարան է մտցնելու։
–Բայց սա չի նշանակում, որ պետք է հանգիստ նստենք, որովհետև Ֆրանսիայում էլ կան որոշ շրջանակներ՝ սկսած արտգործնախարարից, ովքեր հանդես եկան այդ օրինագծի դեմ,– շեշտել է Մանոյանը։
ՀՅԴ Բյուրոյի հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն հիշեցրել է, որ 2008թ. նոյեմբերին Եվրամիության խորհուրդը շրջանակային որոշում որդեգրեց այլատյացության և ռասիզմի դեմ պայքարի նպատակով՝ իր անդամ պետություններին հանձնարարելով ընդունել օրենքներ, որոնք քրեական պատժելի արարք կդարձնեն ցեղասպանությունների, մարդկության դեմ ոճիրների ժխտումն ու նսեմացումը՝ հատկապես այլատյացության ու ռասիզմի նպատակներով։
–Հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ Սլովակիայում ևս նման օրենք որդեգրվեց, բայց Թուրքիան այդ ժամանակ ո՛չ իմացել էր, ո՛չ էլ աղմուկ էր բարձրացրել,–ասել է Մանոյանը։
Խոսելով թուրք–ֆրանսիական հարաբերությունների սառեցման մասին՝ Մանոյանն ասել է.
–Այո, կարող է՝ մի քանի շաբաթ, մի քանի ամիս որոշ հարաբերություններ սառեցվեն, բայց վերջը ամեն ինչ լավ կլինի, ու բոլորը կտեսնեն, որ Թուրքիայի սպառնալիքները ընդամենը մի քանի շաբաթ կտևեն, և ամեն ինչ բնականոն կդառնա։
Ինչ վերաբերում է թուրքական դեսպանին Փարիզից հետ կանչելուն, ապա Մանոյանը նշել է.
–70-ականներից սկսած՝ մի քանի անգամ եղել է, որ դեսպանը հետ է կանչվել։ Մի անգամ ցեղասպանության հուշարձան է բացվել, մի անգամ՝ մեկ այլ հուշարձան և այլն։ Հիմա էլ տոնական օրեր են, ոչինչ, թող գնա մի քիչ հանգստանա։

7or.am