Լրահոս

06.05.2009 15:37


Իշխան Կարապետյան. «Չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ չթաքցնի իրացման շրջանառությունը»

Իշխան Կարապետյան. «Չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ չթաքցնի իրացման շրջանառությունը»

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը «բավական ճկուն» է գնահատել պետության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը։

-Ճկուն քաղաքականությունը կայանում է նրանում, որ պետությունն այսօր դիտարկում է յուրաքանչյուր բիզնես ծրագիր և քննարկելով դրանց ծրագրի իրատեսականությունը մշակում է առանձին մեխանիզմներ կոնկրետ բիզնեսներին աջակցելու համար։ Ինչ վերաբերվում է ՀԴՄ-ների տեղադրմանը և հարկային քաղաքականությանն, ապա ներկայումս պետական եկամուտների կոմիտեն համապատասխան հակամիջոցառումներ այս պահով իրականացնում է, մասնավորապես՝ հաշվետվությունների քանակի, պարբերականության կրճատման մասով համապատասխան օրենսդրական փաթեթ է մշակում։ Այնուամենայնիվ, կարծում եմ, հենց այս վիճակում չափազանց կարևոր նշանակություն ունի, որ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ չթաքցնի իրացման շրջանառությունը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը