Լրահոս

06.05.2009 15:19


ՀԱԿ–ն աշխատում է ՀՀԿ–ի օգտի՞ն

 «Սոցիոմետր» ՀԿ-ի նախագահ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ այս պահի դրությամբ ՀԱԿ-ն էլ է կենցաղային մակարդակի վրա տանում քարոզարշավը։

- Երեկ լսելով Լևոն Տեր-Պետրոսյանի և Լևոն Զուրաբյանի մասին ռեպորտաժը, հասկացա, որ մեկը խոսում էր 24-ժամյա ջուր տրամադրելու մասին, մյուսը՝ երկաթգծի աշխատողների աշխատավարձի բարձրացման, որը, չգիտեմ թե ի՞նչ կապ ունի քաղաքապետի ընտրությունների հետ,-ասել է նա։

Ըստ սոցիոլոգի՝ բնակչությունը հարցումների ժամանակ երկակի  մոտեցում ունի. քաղաքապետը պետք է լինի ինժեներ, բայց որպես թեկնածու քաղաքական գործչի անուն է նշում։

- Ըստ հարցումների ՝ քաղաքապետին, որպես քաղաքակն գործիչ ընդունողների 20% նախընտրում է իշխանական թեկնածուին , 12 % ընդդիմության, 17 % չեզոք։ Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքականացնում է ընտրությունները, մեկ ձայն իրեն բերելու  հետ միասին 2 ձայն բերում է ՀՀԿ-ին։ Ստացվում  է, որ իր քարոզրշավը աշխատում է ՀՀԿ-ի օգտին,-ասել է Ահարոն Ադիբեկյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը