Մսի շուկայում ձիու և սատկած կենդանու միս են վաճառել
Հրավիրված ասուլիսին Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը խոսել է նախատոնական օրերին վաճառվող սննդում հայտնաբերված խախտումների մասին, ինչպես նաև ներկայացրել մսի շուկայում առկա վիճակը։
–Ստուգումները սկսվել էին կաթնամթերքի շուկայում դեռ երկու ամիս առաջ։ Ուսումնասիրությունները վերջնական փուլում են։ Մոտ օրերս կամփոփենք։ Ինչ վերաբերվում է մսի շուկային, ապա ստուգման ժամանակ բավական տարաբնույթ խախտումներ արձանագրեցինք։ Ցավոք սրտի, արձանագրեցինք ձիու, մեկ դեպք էլ՝ սատկած կենդանու մսի վաճառք։ Ընդանուր տուգանքի չափը կազմել է մոտ երկու մլն դրամ,– ասել է Պիպոյանը՝ ընդծելով, որ շատ են խախտումները ոչ համապատասխան պայմաններում միսը պահելու և վաճառելու հետ կապված։
Փորձագետը պարզաբանել է, որ ձիու միսը վտանգավոր չէ, ուղղակի պետք է նշել, որ վաճառվածը ձիու միս է, ոչ թե տավարի, ինչպես եղել էր արձանագրված դեպքում։ Պիպոյանն ընդգծել է, որ հաճախ սառեցված միսը փորձում են վաճառել թարմի փոխարեն։ Անգամ խախտումները պայմանավորված են լինում համապատասխան պահանջարկով։ Օրինակ՝ վաճառողը միսը դուրս է հանում սառնարանից, քանի որ վաճառողը միշտ փորձում է ձեռքով շոշափել, տեսնել՝ թարմ է միսը թե ոչ։ Այդ պատճառով էլ վաճառողները ստիպված դուրս են հանում միսը ու խախտում մսի պահպանման պայմանները։
Հարցին՝ արդյոք կոկոսի յուղը վտանգավոր է, թե ոչ Պիպոյանը պատասխանել է, որ կլինեն խոշոր ակադեմիկոսներ, ովքեր կասեն, որ վտանգավոր է, կգտնվեն նաև լուրջ մասնագետներ, ովքեր կասեն, որ վտանգավոր չէ։
–Միանշնական կարծիք այստեղ չի կարող լինել։ Կոնկրետ ինձ համար զարմանալի է, որ այդպես խիստ ու որոշիչ են ասել...,– հավելել է Պիպոյանը։
Անդրադառնալով օղու շուկային՝ Պիպոյանը ասել է, որ այս պահի դրությամբ այն չի ստուգվել։ Վերջին 6-7 ամսվա ընթացքում, անվտանգության տեսանկյունից, ահազանգեր չեն եղել։ Հիմնական խնդիրը նրանում է, որ ՀՀ–ում կան օղիներ, որոնք իրար շատ նման են, բայց տարբեր գներ ունեն։
Ինչ վերաբերվում է մարզերում տիրող իրավիճակին, ապա Պիպոյանը ասել է, որ վիճակը լավ չէ, բայց այնքան վատ չէ, ինչքան ժամանակին։

7or.am