Աշխարհ

26.12.2011 14:49


Թուրքիայում կարող է բարձրանալ հակահայկական ալիք

Թուրքիայում կարող է բարձրանալ հակահայկական ալիք

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն, անդրադառնալով  Ֆրանսիայի Սենատի կողմից  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, նշել է,թե այդ իրադարձությունն ունի իր արտաքին և ներքին քաղաքական դրդապատճառները։ «Ֆրանսիան մտնում է նախընտրական շրջան։ Բացի դա, Թուրքիան չի կարողանում ապացուցել Եվրոպային, որ ինքը դավանում է եվրոպական արժեքներ»,–ասել է թուրքագետը։

Մեկնաբանելով թուրք-ֆրանսիական հարաբերությունների հնարավոր վատթարացումը՝ Ռուբեն Սաֆրաստյանն ասել է.  «Այդ հարաբերությունների վատթարացումից կտուժի առաջին հերթին Թուրքիան, քանի որ նա տնտեսապես կախված է Ֆրանսիայից: Իսկ մինչ Ֆրանսիայի Սենատը կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրականացնող համապատասխան օրենքը և մինչ Սարկոզին կստորագրի այն, իրադրությունը շատ ծանր կլինի Թուրքիայում ապրող հայերի համար։  Կարող է բարձրանալ հակահայկական ալիք Թուրքիայում, սակայն այդ օրինագիծը ընկալել որպես խոսքի ազատ արտահայտման սահմանափակում՝ կոպիտ սխալ կլինի»,–նշել է բանախոսը։

Այս խորագրի վերջին նյութերը