Ալեքսանդր Մանասյան. «Թուրքիային ձեռնտու է ասել սահմանների բացում, մեզ դա ձեռնտու չէ»
-Ստեփանակերտում մտահոգված են, որ մենք կարող ենք վրիպումներ թույլ տալ հայ-թուրքական հարաբերությունների բարեփոխումների հարցում,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։ Արցախցիների անհանգստությունը քաղաքագետը բացատրում է այն հանգամանքով, որ թուրքերը տարիներ շարունակ պնդում էին, թե խնդիրը պետք է հանձնվի պատմաբանների դատին։
Ա. Մանասյանն ասել է, որ ոչ միայն արցախցիները, այլև հայաստանցիները կարող են վտանգ տեսնել այն հարցում, որ «ճահապարհային քարտեզ» կոչվածի մեջ կարող է լինել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կետը։
-Այդպիսի վտանգը բխում է այնտեղից, թե պատմաբանները պետք է գնան և քննարկեն այն հարցը, թե ցեղասպանությունը եղե՞լ է, թե՞ ոչ։ Բայց ո՞վ է ասել, որ պատմաբանները պետք է դրանով զբաղվեն. մեր պատմաբանները կարող են գնալ և առաջարկել զբաղվել այլ հարցով. թե ո՞ր տարիներին է եղել ցեղասպանությունը՝ Համիդի՞ց է սկսվում, թե՞ ոչ, Սումգայիթյան ցեղասպանությունն այդ նույն թուրքական ցեղասպանության քաղաքականության շարունակությու՞նն է, թե՞ ոչ։ Եթե մեր պատմաբանները գնալու են ցեղասպանության լինել-չլինելու հարցով, իհարկե, դա սխալ է,-ընդգծել է Ա. Մանասյանը։
Քաղաքագետը հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց է համարում նաև այն, որ «երդվյալ դաշնակիցները՝ Թուրքիան և Ադրբեջանը, ստիպված են հաշտվել այն բանի հետ, որ առանձին-առանձին պետք է խոսեն Երևանի հետ»։
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանների բացման հարցին, բանախոսն ասել է, որ ինքը դեմ է «սահմանի բացում» տերմինին։
-Թուրքիան շրջափակել է Հայաստանին, իսկ մենք չենք ասում շրջափակման վերացում։ Իրականում դա սահմանի բացում չէ։ Թուրքիային ձեռնտու է ասել սահմանների բացում, մեզ դա ձեռնտու չէ։
Բանախոսի համոզմամբ, եթե հայ-թուրքական հարաբերությունները զարգանան այն աստիճանի, որ մենք ունենանք ելք դեպի Սև ծով, տնտեսական ինչ-որ շահեր կունենանք.
-Բայց դրա հետ մեկտեղ մենք պետք է զգույշ լինենք։ Դա պետք է լինի միայն ճանապարհների բացում։ Եթե մենք սահմաններն այնպես բացենք, որ թուրքը կարողանա խեղդել մեր գյուղացուն, ապա կստացվի, որ այդպիսի բացումը մեզ ընդհանրապես պետք չէր,-հայտարարել է Ա. Մանասյանը։

Սյուզի Մելքոնյան