Ս.թ. նոյեմբերի 20-ին նախատեսված էր Հայաստանի Հանրապետության Նախագահի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող' «Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը»:
Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցությունը, որն ընթանում է Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի շրջանակներում և անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հիման վրա: Այդ համագործակցության ծավալների ու ձևերի հետևողական աճ է արձանագրվում: Հայաստանն այսօր ակտիվ ներգրավվածություն ունի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող բազմաթիվ վարժանքների, ուսումնական ծրագրերի, զորավարժությունների: Որպես գործընկեր երկիր' Հայաստանը վերջին տարիներին նաև նման զորավարժություններ հյուրընկալել է իր տարածքում: Մենք բարձր ենք գնահատում Հյուսիսատլանտյան դաշինքի ներդրումը ՀՀ զինված ուժերի բարեփոխման գործընթացին: Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին Կոսովոյում եւ Աֆղանստանում արդյունավետ փոխգործակցության լավագույն դրսևորումներից է:
Այդ համագործակցությունը, համաձայն մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացման բաղադրիչներից է: Այդ առումով հատկապես կարևորվում են Հայաստանի համար կենսական խնդիրների շուրջ ընդունվող փաստաթղթերի բովանդակությունն ու դրանցում տեղ գտնող ձևակերպումները, որոնք պետք է ուղղված լինեն տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը:
Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձևակերպումների անընդունելիությունը: ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան համաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման նախկին ընդհանրացված ձևակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ և լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես' վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա:
Հաշվի առնելով այս մտահոգությունը' Հայաստանի Հանրապետության Նախագահը որոշում է կայացրել չմեկնել Լիսաբոն: Նշված հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և պաշտպանության նախարարները:
Սերժ Սարգսյանը հրաժարվել է մեկնել Լիսաբոն

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար
Արմեն Արզումանյան