ՀՀ փոխարտգործնախարար. «Հայաստանը խեղդված, մեկուսացված վիճակում է»
Մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանն ասել է, որ այսօր Հայաստանը խեղդված, մեկուսացված վիճակում է։
«Խոսքը Հայաստանի դիվանագիտական և քաղաքական մեկուսացմա՞նն է վերաբերում, թե՞ Թուրքիայի կողմից տնտեսական շրջափակմանը»,- «7օր»-ը հետաքրքրվել է Կ. Ղազինյանից։
-Խոսքը սահմանային մեկուսացվածության մասին է. արևմտյան և արևելյան փակ սահմանները, կարծես, մեկուսացրել են մեզ ամբողջ աշխարհից, հյուսիսի սահմանն էլ՝ Ռուսաստան-Վրաստան հակամարտության լարվածության սրումով, երբեմն փակ է լինում և ասվածը միայն սահմաններին է վերաբերում,- պարզաբանել է նա։