Աշխատանքային այցով Գյումրի է այցելել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
Այսօր աշխատանքային այցով Գյումրի է այցելել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և մի քանի մարզպետների ուղեկցությամբ: Սկզբում հյուրերը այցելել են Մուշ 2 թաղամաս, որտեղ «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը անօթևանների համար շենքեր է կառուցում: Շինաշխատանքերին ծանոթանալուց հետո՝ պատվիրակությունը մեկնել է Թորոս գյուղ, որտեղ գտնվող «Երեքնուկ» հանգստի գոտում անցկացրել է աշխատանքային խորհրադակցություն, որին մասնակցում էր նաև Գյումրիում գտնվող ԼՂՀ պատվիրկությունը՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորույթամբ:
Խորհրադակցության հիմնական թեման՝ աղետի գոտում իրկանացվող բնակարանաշինությունն էր և ՀՀ մարզերի ու ԼՂՀ վարչական տարածքների միջև համագործակցությունը:
Բնակարանաշինության մասով Տիգրան Սարգսյանին զեկուցվել է, որ նախատեսվում է անօթևանների համար Գյումրիում կառուցել շուրջ 3000 բնակարան, որից 1320-ը՝ այս տարի: Ըստ պատասխանատուների՝ մինչ այժմ ծրագրից որևէ շեղում չկա և իրենք ժամանակին կհասցնեն: Վարչապետը տեղեկացրել է նաև, որ այս տարի կասեցվելու է Գյումրիում բնակարանների գնման վկայականների տրամադրումը՝ բնակարանային շուկայում խառնաշփոթ չառաջացնելու համար:
-Մենք պետք է շուկայում հավասարակշռություն պահպանենք: Գաղտնիք չէ, որ շատերն իրենց ստացած բնակարնները հետագայում վաճառում են՝ ուստի հնարավոր է, որ առաջարկը գերազանցի պահանջարկին և տեղի ունենա բնակարանների գների կտրուկ անկում,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Ընդգծվել է նաև, որ պետք է օգտագործել մարզերում առկա պոտենցիալը, որն, ըստ վարչապետի, գրեթե չի օգտագործվում: Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է սկսել մարզերում և ԼՂՀ-ում զբոսաշրջությունը զարգացնելուց՝ ոլորտը դիտարկելով որպես կառավարության մշակած հակաճգնաժամային քայլերից մեկը: Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ զբոսաշրջության պոտենցիալը չօգտագործելով՝ երկիրը տարեկան կորցնում է 200-300 մլն դոլար:
-Ճգնաժամի պայմաններում անթույլատրելի է, որ նման կարգի գումար դուրս գա Հայաստանից,- ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը կոչ է արել սկսել հենց իրենցից և խորհուրդ է տվել բոլոր պաշտոնյաներին՝ այս տարի ամռանը հանգաստանալ Հայաստանում:
-Գաղտնիք չէ, որ արտասահման հիմնականում հանգստի են մեկնում պետական բարձրաստիճան պաշտոնյաները, - նշել է վարչապետը:
Խորհրդակցությունից հետո վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին: Այն հարցին, թե ի՞նչ հետևանքեր է ունենում համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստանի վրա, Տիգրան Սրագսյանը պատասխանել է. «Ճգնաժամը Հայաստանում զգացվում է հիմնականում սպառողական ծավալների անկմամբ: Քաղաքացիների վճարունակությունն ընկել է, որի հիմնական պատաճռը արտերկրից ստացվող տրանսֆերտների ծավալների անկումն է»:
Իսկ հարցին, թե արդյո՞ք կառավարության վարած հարկային քաղաքականությունը չի նպաստում ճգնաժամի խորացմանը, վարչապետը արձագանքել է հետևյալ կերպ. «Հարկային վարչարարությունը հետևողականորեն բարելավվում է, սկսած հարկային ռեֆորմները բարելավում են դաշտը, այդ ամենից շահում է մանր ու միջին բիզնեսը: Նրանց վրայից էապես թեթևացրել ենք հարկային բեռը, էապես հեշտացվել է մանր ու միջին բիզնեսի շփումները հարկային մարմինների հետ»:
Հակաճգնաժամային այլ հարցերի վարչապետը չի անդարադարձել, նշելով. «Վիճակը վերահսկելի է»:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի