Ինչպես են Ամանորը դիմավորելու պաշտոնյաները, քաղաքական գործիչները և մշակույթի մարդիկ
Ամենահամեստ հաշվարկներով՝ հին տարին ճանապարհելն ու հաջորդ տարին դիմավորելը մարդկանց ընտանեկան բյուջեից մոտ 200 հազ. դրամ կխլի՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ շատերը ցանկացած գնով ուզում են ճոխ կամ ճոխին մոտ սեղան գցել։ Ու թեև վաճառողները բողոքում են, թե այս տարի նախորդ տարիների համեմատ առևտուրը կտրուկ նվազել է, բայց դե էլի հյուրասեր ու ցուցամոլություն սիրող մարդիկ «մեջտեղից ճղվելով»՝ ամեն ինչն էլ թանկ–թանկ առնում են և տոնական սեղանը գցում։
Մանդարին՝ մոտ 800 դրամ, նարինջ՝ 700, խնձոր՝ մոտ 400 դրամ, նուռ՝ 1200 դրամ, արքայախնձոր՝ 4000, խաղող՝ 400, տանձ՝ 600 դրամ, ընկույզ՝ 5000, պնդուկ՝ 3500, բաստուրմա՝ 5000, խոզապուխտ՝ 3500, խոզի միս՝ 3500, տավարի միս՝ 2700 և այն, և այլն։ Էլ չեմ խոսում այն մասին, որ «Նազրվան» տեսակի վարունգը վաճառում են 15 հազ. դրամով: Մի խոսքով՝ տոնական գնումների թերևս ամենաէժան բաները անձեռոցիկն ու ... զուգարանի թուղթն են։
Իսկ որքա՞ն գումար են ծախսելու հանրությանը հայտնի մարդիկ՝ քաղաքական գործիչները, պաշտոնյաները և ինչպե՞ս են դիմավորելու Ամանորը։ «7օր»–ը ճշտել է հենց նրանցից։
ՀՀԿ մամլո խոսնակ և ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի համար այս Նոր տարին առանձնահատուկ է. նա նոր կարգավիճակում առաջին անգամ է դիմավորելու Ամանորը։ Թեև, նրա խոսքերով, պաշտոնի բարձրացումը սեղանի ճոխության ավելցուկի չի հանգեցնի։
–Մենք միշտ համեստ ենք նշում, շատ ճոխություններ չենք սիրում։ Դե, բուդը Նիկոլի թվից դնում են։ Ամանորին մոտավորապես իմ աշխատավարձի չափով ենք ծախսում՝ 248 հազար դրամ+15 հազար դրամ հավելավճար։ Նշում ենք Ալավերդիում՝ մայրական օջախում,– ասաց Է. Շարմազանովը։
Մեր այն հարցին էլ, թե ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին Նոր տարուն ի՞նչ են նվիրում, ՀՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց.
–Նվե՞ր։ Մենք որևէ մեկս որևէ մեկին նվեր չենք տարել։ Մենք բոլորս նվեր ենք մեկս մյուսի համար։
ՀՀԿ–ական մեկ այլ պատգամավոր՝ Վարդան Այվազյանը, Նոր տարին դիմավորելու է ՀՀ–ում՝ սեփական տանը։
–Ընդհանրապես նախընտրում եմ Հայաստանում նշել Ամանորը։ Եղել են դեպքեր, որ Սևանում, Ծաղկաձորում ենք նշել։ Ես չափահաս երեխաներ ունեմ, իսկ ընտանիք նշանակում է ոչ թե մենիշխանություն, այլ համերաշխություն։ Մեկ–մեկ երեխաների սրտով ես գնում, մեկ–մեկ՝ քո։ Իրենք ուզեցին, որ այնտեղ նշենք,–մեզ հետ զրույցում նշեց Վարդան Այվազյանը։
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը «7օր»–ին ասել է, որ Ամանորը դիմավորելու է ընտանիքի հետ։ Իսկ թե ինչպե՞ս է շնորհավորում Լևոն Տեր–Պետրոսյանին, պատասխանել է.
–Դուք ձեր ընկերներին ինչպե՞ս եք շնորհավորում։ Ես էլ նույն կերպ։
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նույնպես Նոր տարին դիմավորելու է ընտանիքի հետ՝ իր տանը։ Հարցին, թե ամանորյա սեղանի համար ինչքա՞ն գումար է ծախսում, պատասխանել է.
–Այնքան, ինչքան սովորական հայկական ընտանիքներում։
«Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը Ամանորը ավանդաբար դիմավորում է տանը՝ ընտանիքի հետ, Հայաստանում։ Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին էլ, եթե վերջինս Հայաստանում է լինում, հանդիպում է և անձամբ շնորհավորում։
–Բայց քանի որ նա ավանդաբար ընտանիքի հետ՝ մեծ գերդաստանով է դիմավորում Նոր տարին և այստեղ չի լինում, բացիկներով կամ էլեկտրոնային փոստով եմ շնորհավորում,–ավելացրեց Հ. Խուրշուդյանը։
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը նշեց, որ իրենց ընտանիքում, ԼՂՀ–ում ընդունված սովորության համաձայն, Ամանորի գիշերն անպայման խորոված են անում։ Իսկ տարին դիմավորում է Հայաստանում, քանի որ, նրա խոսքերով, ինքը այլ տեղ ու ընդհանրապես հանգստանալ չի սիրում.
–Վերջին 10 տարվա ընթացքում մեկ դեպք է եղել, երբ ընատնիքով ամռանը 10 օրով մեկնել էին Իտալիա՝ ծով։ Մնացած բոլոր տարիներին այնպես է ստացվել, որ արձակուրդ կա՛մ չեմ ունեցել, կա՛մ արձակուրդս անց եմ կացրել աշխատավայրում։ Ես չեմ կարողանում ինձ ստիպել ծովափին պառկել, երկու շաբաթ հանսգտանալ։ Դա իմ խառնվածքին չի համապատասխանում։
Ալեքսան Հարությունյանը նաև խոստովանեց, որ երեխաներին նվերներ պատրաստել է, բայց իրեն երբեք նվեր չեն տվել. միայն մայրիկին են նվիրում։ Իսկ հաջորդ տարվանից նա միայն մեկ ակնկալիք ունի.
–Ցանկանում եմ, որ հաջորդ տարի Հանրային հեռուստատեսությունը ավելի քիչ քննադատության արժանանա և ավել քիչ առիթներ տա քննադատվելու համար։
Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը միշտ փորձում է Ամանորը դիմավորել տանը։
–Երեխաներս մեծ են, բայց ուզում եմ հավատալ, որ իրենք հավատում են Ձմեռ պապիկին և սպասում են, որ նա ինչ–որ մի բան կնվիրի։ Տեխնիկայի հետ կապված նվեր են ուզել։ Երկուսն էլ մեծ սեր ունեն համակարգչային ծրագրերի նկատմամբ,–մեզ ասաց Գ. Բունիաթյանը։
«Robert Sahakyants Production» ընկերության նախագահ, ռեժիսոր Դավիթ Սահակյանցն էլ պատմեց, որ ամեն տարի՝ ժամը 24։00–ից հետո, իրենց տան դուռը թակում է Ձմեռ պապը։ Իսկ նրա բերած նվերներն էլ միշտ տարբեր են լինում. նայած թե ինչ հնարավորություն ունի Ձմեռ պապը.
–Ամեն տարի որոշում ենք սեղանին քիչ բան դնել, որովհետև այդքանն ուղղակի հնարավոր չէ ուտել։ Սակայն ինչպես հարկն է՝ սեղանին հայտնվում է ամեն ինչ ու շատ, իսկ մեկ ժամից այդ նույնը գրեթե ձեռք չտված վերադառնում է սառնարան։ Իմ պահանջները շատ քիչ են՝ մայրաքաղաքային աղցան, սունկ և պարտադիր սև հաց, մի քիչ կարմիր խավիար, կարագ և օղի։
«Կարին» ազգագրական երգի–պարի համույթի ղեկավար, ազգագրագետ Գագիկ Գինոսյանը Ամանորին շատ է սիրում նվերներ տալ՝ հատկապես գիրք՝ հիմնականում իմաստասիրական կամ Հայաստանի և հայի մասին, փոքրիկներին էլ աշխատում է քաղցրավենիք կամ զարգացնող խաղեր նվիրել:

–Ամանորը տարիներ առաջ միշտ դիմավորում էի իմ ծննդավայրում՝ Ախալցխայի մեր տանը, ծնողներիս հետ։ Հիմա, երբ հայրս չկա, Նոր տարին դիմավորում ենք մեր երևանյան բնակարանում, և որևէ այլ կերպ չեմ էլ պատկերացնում: Հիմնականում սիրում եմ ավանդական կերակուրներ, հատկապես մեր քաղցրավենիքները։ Շատ եմ սիրում իմ տատերից մեզ ժառանգված Կարինի՝ Էրզրումի կաթի սերը, որը հատուկ պատրաստման ձև ունի, և հետո տոնական սեղանին այն մեղրադաշնակ է լինում, այսինքն՝ այն տեղավորվում է մեղրի մեջ և այդպես է դրվում սեղանին: Սա իմ համտեսած աշխարհի ամենահամեղ կերակուրն է,–նշեց Գինոսյանը:
Նա նաև մաղթեց, որ 2012թ. լինի ինքնամաքրման, հոգևոր աղբից ազատվելու, տեսակը վերագտնելու բարի տարի, հայի՛ տարի լինի։
Արեգնազ Մանուկյան