Լրահոս

29.12.2011 13:16


Բնապահպան. «Եթե այսօր չլինի պահանջատեր հասարակություն, երկու տարի հետո Հայաստանը գոյություն չի ունենա»

Բնապահպան. «Եթե այսօր չլինի պահանջատեր հասարակություն, երկու տարի հետո Հայաստանը գոյություն չի ունենա»

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Եղիա Ներսիսյանը «7օր»-ի հետ զրույցում նշել է, որ Թռչկանը բնապահպանական հաղթանակների առաջին աստիճանն էր, և իրենք պատրաստ են շարունակել պայքարը։

Հարցին՝ ինչպիսի՞ 2012թ. է ակնկալում  Ներսիսյանը պատասխանել է.

–Եկեք հարցը մի քիչ փոխենք՝ տանենք դեպի զուտ բնապահպանական։ Իհարկե, բնապահպանությունը, ասում են, քաղաքականություն է, բայց մեր թիրախը միշտ բնապահպանական է, մենք գործ չունենք քաղաքականի հետ։ Ես հավատում եմ և համոզված եմ, որ լավ տարի է լինելու, քանի որ ես տեսնում եմ պահանջատեր հասարակության ձևավորումը այսօր։ Եթե սա չլինի այսօր, ինձ թվում է՝ երկու տարի հետո Հայաստան գոյություն չի ունենա։

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ բնապահպանական շարժումը վերածվի քաղաքականի, ինչպես օրինակ Գերմանիայում, Ներսիսյանը պատասխանել է.

–Գիտեք, Թռչկանից հետո այդ թեման շատ է շոշափվել։ Բայց մենք չենք ուզում։ Ոչ թե՝ որ քաղաքականությունից վախենում ենք և այլն, այդպիսի բան չկա։ Ուղղակի բնապահպանությունը ինքը՝ որպես մաքուր երևույթ, շատ մարդ կարող է համախմբել, բայց հենց դառնա կուսակցական, մարդիկ կվանվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը