Երկար ժամանակ է, ինչ Ս. Սարգսյանը և Ռ. Քոչարյանը հանրության առաջ միասին չէին հայտնվում: Երեկ, սակայն, «Օջախ» ռեստորանում նրանք նույն սեղանին էին: Միջոցառումը կազմակերպել էր Օլիմպիական կոմիտեն: Տվյալ դեպքում պետք է հասկանալ Գ. Ծառուկյանը: Ու, հավանորեն , հենց դա էր պատճառը, որ ներկա և նախկին նախագահներն, անկախ իրենց առաջիկա քաղաքական ծրագրերից, համաձայնվել էին ներկա գտնվելու միջոցառմանը: Ոչ ոք չի ուզում մերժել Ծառուկյանի հրավերը: Ոչ միայն քաղաքական, այլև` մարդկային գործոններից ելնելով: Գ. Ծառուկյանն էլ իր հերթին, երկուսին էլ տվեց նույն նվերը:
Դեռևս ամիսներ առաջ, խոսվում էր, որ Գ. Ծառուկյանի կարգավիճակն այսօր այնպիսին է, որ նա երեք նախագահների հետ պետք է պահպանի նույն հեռավորությունը (կամ մոտիկությունը): 3+1 ֆորմատը միակն է, որ թույլ կտա խուսափել արյունոտ զարգացումներից: Դատելով Ծառուկյանի քայլերից, նա շատ լավ հասկանում է իրեն վերապահված դերը, պատմական առաքելությունն ու այդ ամենի կարևորությունը:
Ի դեպ, հիշեցնենք, որ դեռևս 2007-ի վերջից, Գ. Ծառուկյանը իր խմբակցությանը և քաղխորհրդի անդամներին խստիվ արգելել էր որևէ վիրավորական կամ անձնական ձևակերպում թույլ տալ առաջին նախագահի հասցեին: Իսկ մի քանիսը, որոնք խախտեցին այդ արգելքը, հետագայում պատժվեցին:
Հարգվեց Ծառուկյանի հրավերը

Արման Սահակյան