Լրահոս

03.01.2012 19:49


Տիմոշենկոյին շուրջօրյա են հետևելու

Տիմոշենկոյին շուրջօրյա են հետևելու

Խարկովում գտնվող քրեակատարողական հիմնարկի պետը հաստատել է, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ տեսախցիկներով շուրջօրյա հսկողություն են իրականացնելու։ Նման միջնորդություն էր ներկայացրել Տիմոշենկոյի պաշտպանը։ Նա նաև ասել է, որ նախկին վարչապետն անհրաժեշտ բժշկական օգնությունը ստանում է, ինչպես որ նշանակել էր Տիմոշենկոյին հետազոտած հանձնաժողովը։

Տիմոշենկոն գտնվում է նույն բանտախցում մի կնոջ հետ, ով նույնպես դատապարտվել է տնտեսական հանցագործության համար։

Ամանորին Ուկրաինայի նախկին վարչապետին թույլատրել են հեռուստացույց դիտել մինչև ժամը 2.00–ն։ Փոխարենը դստեր հետ տեսակցության հնարավորություն նրան չեն տվել։

Այս խորագրի վերջին նյութերը