Աշխարհ

05.01.2012 11:41


Թուրքիայի նահանգներից մեկի խորհրդարանն ընդունել է «ալժիրցիների ցեղասպանությունը»

Թուրքիայի նահանգներից մեկի խորհրդարանն ընդունել է «ալժիրցիների ցեղասպանությունը»

Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը  քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի 81 նահանգներից մեկի` Էդիռնեյի նահանգային խորհրդարանն՝ ի նշան Ֆրանսիայի դեմ բողոքի ընդունել է ֆրանսիացիների կողմից Ալժիրում իրականացրած «ցեղասպանությունը»:

Թուրքական «Haberturk»-ի փոխանցմամբ` Էդիռնեյի նահանգային խորհրդարանում այսպես կոչված «ալժիրցիների ցեղասպանության» բանաձևի քվեարկությունից առաջ ելույթ է ունեցել խորհրդարանի անդամ Մեհմեդ Գեզմիշը` պնդելով, թե ֆրանսիացիները 1945-ին Ալժիրում 1,5 մլն մարդ են կոտորել: Նրա  ելույթից հետո բանաձեւը դրվել է քվեարկության և ընդունվել:

Այս խորագրի վերջին նյութերը