Լրահոս

07.01.2012 00:12


Համակարգչային «որդը» Facebook-ում գողացել է 45 հազար գաղտնաբառ

Համակարգչային «որդը» Facebook-ում գողացել է 45 հազար գաղտնաբառ

Համակարգչային անվտանգության մասնագետները ահազանգում են, որ հաքերները կոտրել են Facebook–ի 45 հազար էջ՝ դրանց ամբողջ բովանդակությամբ՝ ներառյալ գաղտնաբառերը։ Համաձայն Seculert ընկերության տվյալների՝ հիմնականում գողացվել են Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից Facebook–ում գրանցված այցելուների տվյալները։

Ըստ աղբյուրի՝ մեղավորը Ramnit անվամբ «որդն» է, որը հայտնվել է 2010թ.–ին։ Նախկինում դրա միջոցով գողացվել են բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ։ Facebook–ի ներկայացուցիչները BBC–ին հայտնել են, որ ընթանում են կայքի գրոհման վերաբերյալ տեղեկատվության ստուգման աշխատանքներ։

Այս խորագրի վերջին նյութերը