Լրահոս

09.01.2012 09:15


ԱՄՆ–ն մինչև հունվարի 10-ը կարտաքսի Վենեսուելայի հյուպատոսին

ԱՄՆ–ն մինչև հունվարի 10-ը կարտաքսի Վենեսուելայի հյուպատոսին

ԱՄՆ իշխանությունները «պերսոնա նոն գրատա» են հայտարարել Մայամիում Վենեսուելայի հյուպատոս Լիվիա Ակոստա Նոգուերային։ Այս մասին տեղեկացնում է «CNN»–ը։

Ինչպես հաղորդվում է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ՝ հիշյալ որոշումը կայացվել էր դեռևս հունվարի 6-ին։ Նշվում է, որ Նոգուերան պետք է լքի ԱՄՆճն մինչև երեքշաբթի օրը՝ հունվարի 10-ը։ Պաշտոնական Վաշինգտոնը չի նշել արտաքսման պատճառները՝ հղում անելով միջազգային նորմերին, ըստ որի նման դեպքերում բացատրություն ներկայացնելու որևէ պարտադրություն չկա։

Այնուամենայնիվ, փորձագետները այս ամենը կապում են այն բանի հետ, որ Նոգուերան, հնարավոր է, ԱՄՆ պաշտոնական կայքերի վրա հարձակում էր նախապատրաստում։

Վենեսուելայի իշխանությունները առայժմ չեն մեկնաբանել իրենց դիվանագետի դեմ ուղղված այս քայլը։

Այս խորագրի վերջին նյութերը