Լրահոս

09.01.2012 11:44


Եմենի նախկին նախագահը դատական անձեռնմխելիություն է ստացել

Եմենի նախկին նախագահը դատական անձեռնմխելիություն է ստացել

Եմենի կառավարությունն օրինագիծ է ընդունել, ըստ որի երկրի նախկին նախագահ Ալի Աբդուլահ Սալեհն անձեռնմխելություն է ստանում ու դատական հետապնդումների չի ենթարկվելու։ Այս մասին տեղեկացնում է «Ալ Ջազիրա»–ն։

Օրինագիծը վերաբերում է ոչ միայն Սալեհին, այլ նաև իշխանության տարիներին կառավարման համակարգում աշխատող բոլոր չինովնիկներին։ Օրինագիծը դեռ պետք է արժանանա խորհրդարանի հավանությանը, բայց դա զուտ ձևական գործընթաց է։

Հիշեցնենք, որ անձեռնմխելիությունը շնորհվել է Սալեհին՝ իշխանությունը հանձնելու պայմանով։ Ալի Աբդուլահ Սալեհը, ով իշխանությունից հեռացել է, բայց շարնուկում է պաշտոնապես նախագահ լինել, փետրվարի 21-ին կստորագրի իշխանությունը հանձնելու վերաբերյալ վերջնական փաստաթուղթը։

Այս խորագրի վերջին նյութերը