Ինչպես «7օր»-ը տեղեկացրել էր, ՀՀ վարչական դատարանում քննվում է ՌուբենԹորոսյանիհայցն ընդդեմ ԿԸՀ-ի, որտեղ որպես երրորդ կողմ ընդգրկված է ՀՅԴ-ն։ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ ԱրաՆռանյանըտեղեկացրել է, որ դատավճիռը կկայացվի մայիսի 8-ին ժամը 17։30-ին։
-ՌուբենԹորոսյանըմիբանէբացթողել. նաիրավունքունիդիմելդատարանայնժամանակ, եթեխախտվելենՍահմանադրությամբսահմանվածիրիրավունքները։Երբ նրան հարցրեցինք, թե նրա ո՞ր իրավունքն է խախտվել, նա որպես փաստարկ է բերել այն հանգամանքը,որինքն ուրիշ կուսակցության ցանկում է ընդգրկված։ Իր խոսքերով ստացվում է, որ ԱրծվիկՄինասյանինցուցակիցհանելով նա ուզում է թուլացնելՀՅԴ-իցանկըևդիվիդենտներշահելիրկուսակցությանհամար։ՈրպեսփաստարկՌ. ԹորոսյանըմատնանշումէնաևԱրծվիկՄինասյանիոչԵրևանումգրանցվածլինելուհանգամանքը, սակայնգրանցումնուբնակությունըպետքչէնույնացնել, դատարանինախորդվճռումգրվածէ, որդրանքնույնըչեն,- ասել է Ա.Նռանյանը։
«Ի՞նչ նպատակ է հետապնդում Ռ.Թորոսյանի այս քայլը» հարցին ԱրաՆռանյանը պատասխանել է.
Արա Նռանյան. «Չգիտեմ, արդյո՞ք ՀԱԿ–ը տեղյակ է»
Ինչպես «7օր»-ը տեղեկացրել էր, ՀՀ վարչական դատարանում քննվում է Ռուբեն Թորոսյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի, որտեղ որպես երրորդ կողմ ընդգրկված է ՀՅԴ-ն։ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արա Նռանյանը տեղեկացրել է, որ դատավճիռը կկայացվի մայիսի 8-ին ժամը 17։30-ին։
-Ռուբեն Թորոսյանը մի բան է բաց թողել. նա իրավունք ունի դիմել դատարան այն ժամանակ, եթե խախտվել են Սահմանադրությամբ սահմանված իր իրավունքները։ Երբ նրան հարցրեցինք, թե նրա ո՞ր իրավունքն է խախտվել, նա որպես փաստարկ է բերել այն հանգամանքը, որ ինքն ուրիշ կուսակցության ցանկում է ընդգրկված։ Իր խոսքերով ստացվում է, որ Արծվիկ Մինասյանին ցուցակից հանելով նա ուզում է թուլացնել ՀՅԴ-ի ցանկը և դիվիդենտներ շահել իր կուսակցության համար։ Որպես փաստարկ Ռ. Թորոսյանը մատնանշում է նաև Արծվիկ Մինասյանի ոչ Երևանում գրանցված լինելու հանգամանքը, սակայն գրանցումն ու բնակությունը պետք չէ նույնացնել, դատարանի նախորդ վճռում գրված է, որ դրանք նույնը չեն,- ասել է Ա.Նռանյանը։
«Ի՞նչ նպատակ է հետապնդում Ռ.Թորոսյանի այս քայլը» հարցին Արա Նռանյանը պատասխանել է.
-Նա դաշնակցական է եղել, և լինում են դեպքեր, երբ կուսակցությունից դուրս գալուց հետո, չգիտես ինչու, նման մարդիկ տառապում են հակադաշնակցական տրամադրություններով։ Կարծում եմ դա է հիմնական պատճառներից մեկը, ինչպես նաև այն, որ նա մեզ «խփելով» ուզում է ձայներ տանել։ Չգիտեմ, արդյո՞ք ՀԱԿ-ը տեղյակ է, որ իրենց ցանկի 10-րդ համարը նման հայտարարություն է անում։ Սակայն չեմ կարծում, որ ՀԱԿ-ը նման քայլի կդիմեր, քանի որ Ռ. Թորոսյանը նման կեցվածք ունեցել է նաև նախկինում։