Լրահոս

09.01.2012 15:01


Դատարանը մերժել է Մարգար Օհանյանի փաստաբանի միջնորդությունը

Դատարանը մերժել է Մարգար Օհանյանի փաստաբանի միջնորդությունը

Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցող Հայաստանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի գործով ընդմիջված դատավարությունը վերսկսվել է։ Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը միջնորդություն էր ներկայացրել Մարգար Օհանյանի խափանման միջոց կալանքը փոխել կամ ստորագրությամբ, 3 մլն դրամ գումար գրավի դիմաց ազատ արձակել։

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատարանը մերժել է այդ միջնորդությունը:

Դատական նիստը կշարունակվի հունվարի 13-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը