Լրահոս

09.01.2012 15:20


Ստամբուլում հայկական եկեղեցի է վերաբացվել

Ստամբուլում հայկական եկեղեցի է վերաբացվել

Ինչպես փոխանցում են թուրքական լրատվամիջոցները, հունվարի 8–ին Ստամբուլի Շիշլի թաղամասում վեցամսյա վերանորոգումից հետո վերաբացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Հայկական եկեղեցու վերանորոգումն իրականացվել է տեղի թաղապետարանի հաշվին։

Բացման արարողությանը մասնակցել են Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Մյունխենի քաղաքապետ Քրիստիան Ուդեն և Շիշլիի թաղապետ Մուսթաֆա Սարիգյուլը։

Այս խորագրի վերջին նյութերը