Դատախազը փորձել է ինքնասպան լինել մամլո ասուլիսի ժամանակ
Ինչպես տեղեկացնում է «vesti.ru»–ն, Լեհաստանի ռազմական գլխավոր դատախազության աշխատակիցը փորձել է ինքասպան լինել հենց մամլո ասուլիսի ժամանակ։
Պոզնան քաղաքում գնդապետ Միկոլայ Պշիբիլը հանդես է եկել լրագրողների առջև և փորձել է ապացուցել, որ նրանց գործընկերները ռազմական դատախազության կողմից հետապնդման չեն ենթարկվել։
Խոսքը լեհական այն ԶԼՄ–ների մասին էր, ովքեր 2010թ Սմոլենսկում տեղի ունեցած ավիավթարն էին լուսաբանում։
Իր հուզումնառատ ելույթից հետո Միկոլայ Պշիբիլը խնդրել է հանգստանալու համար իրեն 5 րոպե տալ։ Նա դուրս է եկել շենքից, որից հետո լսվել է կրակոցը։
Ներկա պահին գնդապետը վերակենդանցաման բաժանմունքում է։ Բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը։ Հունվարի 9–ին Լեհաստանի գլխավոր դատախազությունը պետք է հրապարակեր ռազմական դատախազության կողմից լրագրողների նկատմամբ հետապնդում իրականցնելու վերաբերյալ գործի եզրակացությունը։ Անձամբ Միկոլայ Պշիբիլը պնդում էր, որ իրենց գործողությունները օրինական են եղել։