Լրահոս

10.01.2012 13:47


Տարոնիկ գյուղի բնակչուհին ինքնասպան է եղել

Այսօր Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի մի բնակչուհի ինքնասպանություն է գործել։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ 1957թ. ծնված Սիլվա Բաղադասարյանը դեռևս չպարզված հանգամանքներում լուցկիով հրկիզել է իր հագուստը։

Բաղդասարյանը, որի մարմնի 90 տոկոսը հրկիզման հետևանքով 2-րդ, 3-րդ և 4-րդ կարգի այրվածքներ է ստացել, տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։

Այս խորագրի վերջին նյութերը