Դեկտեմբերից սկսած՝ դրամն սկսել է արժեզրկվել, այնինչ պետք է հակառակը տեղի ունենար
«7օր»–ի հետ զրույցում տնտեսագետ, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը տվել է հետտոնական օրերին դոլարի արժեքի բարձրացման իր բացատրությունը։
–Այսօրվա այդ գործընթացների տրամաբանությունը հայ իրականության մեջ միշտ էլ եղել է, մասնավորապես Հայաստանի տնտեսության վերջին տաս տարում, երբ հունվարի այս ժամանակաշրջանում դոլարի պահանջարկը մեծանում է։ Սա նորմալ է, բայց բնական չէր դեկտեմբեր ամսին դոլարի բարձրացումը, դրա հետևանքով էլ իր հերթին դոլարի արժեքավորումն այսօր մեծ թափ է ստանում,– նշել է Խաչատրյանը։
Նրա խոսքերով՝ դեկտեմբերից սկսած՝ դրամն սկսել է արժեզրկվել, այնինչ պետք է հակառակը տեղի ունենար, որովհետև այդ ժամանակ մարդիկ հաճախ հենց դոլարի տեսքով տրանսֆերտները փոխում էին դրամով։
–Այստեղ մի ուրիշ բայց էլ կա։ Դրամով տրվող պարտատոսմերի նկատմամբ վստահությունը պակասել է,– ասել է Խաչատրյանն ու հավելել, որ 2012–ի բյուջեով նախատեսվում է թույլ դրամ։ Խաչատրյանը վերջում ավելացրել է, որ պետք է հաշվի առնել նաև կապիտալի արտահոսքի գործոնը, ինչպես նաև Հայաստանում դոլարային ակտիվների մուտքերի ու ելքերի հարաբերությանը վերաբերող ցուցանիշները։

7or.am