Կ. Նալչաջյան. «Կա սեփական ազգից օտարվելու զգացողություն»
Հոգեբան Կարինե Նալչաջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով արտագաղթի պատճառներից՝ նշել է, որ սոցիալ–տնտեսական բարդ պայմանները նույնպես մեծապես նպաստում են արտագաղթին, սակայն դրանք միակ և ամենակարևոր պատճառը չեն։
–Ժողովրդի մեջ կա մի զանգված, որը չունի կենսապահովման խնդիր, բայց ձգտում է դուրս գալ Հայաստանից։ Կա սեփական ազգից, սեփական երկրից օտարվելու զգացողություն,–ասել է հոգեբանը։
Ըստ նրա՝ այն մարդիկ, ովքեր ցանկանում կամ պատրաստվում են հեռանալ, անպայմանորեն սկսում են վարկաբեկել իրենց շրջապատող ամեն ինչը՝ «էս ի՞նչ է, էս ի՞նչ ազգ է», ինչքան վատ բան կա, հայերին են վերագրում և այլն։
Նրա կարծիքով հեռացողների մեծ մասը գնում է բարեկեցության հետևից։
–Հեռացողները, սակայն, մի բարդ խնդրի են հանդիպում՝ մշակութային շոկի, երբ անկախ բարեկեցության մակարդակից՝ քեզ երկրորդական ես զգում,–գտնում է բանախոսը։ Մշակութային շոկը, ըստ հոգեբանի, կարող է տևել մոտ 20 տարի։
–Նրանք, ովքեր չեն դիմանում, կրկին վերադառնում են Հայաստան, սակայն կա նաև վերադարձի շոկ հասկացությունը, երբ դրսում ապրելով մի քանի տարի և վերադառնալով հայրենիք՝ սկսում են չհարմարվել այստեղի իրավիճակին ու որոշում են ընդմիշտ հեռանալ Հայաստանից,–նկատել է Կ. Նալչաջյանը։

7or.am