Բացարձակ անտերություն է տիրում նաև կուսակցությունների գործունեության սահմանադրական կարգի /7-րդ հոդված/ պահպանման ուղղությամբ՝ ի՞նչ սահմանադրություն, ի՞նչ օրենք: Իսկ ապօրինությունների հիմնական կրողը ՀՀԿ-ն է:
Պետական իբր իրավասու մարմիններն, այդ թվում ՀՀԿ-ական Նախագահը, խախտելով սահմանադրական կարգը, այստեղ էլ են մատնված բացարձակ անգործության /Հ.Գ./:
Սա է նախատեսվող «ազատ ու արդար» ընտրությունների այսօրվա գրավականը:
ՀայաստանիՊառլամենտարիզմիԿենտրոն/ՀՊԱԿ/ Հ.Գ –Այն օրինախախտումները, որոնց կապակցությամբ վերջերս դիմել ենք իրավասու պետական մարմիններին՝
- կուսակցությունը զբաղվում է բարեգործությամբ,
- կուսակցությունը պետական միջոցներով բարեգործություն է իրականացնում,
- կուսակցությունն իրականացվում է կոլեկտիվ անդամագրում,
- պաշտոնեական դիրքն օգտագործվում է հօգուտ կուսակցական շահերի,
- պառլամենտական կուսակցությունը գրանցված չէ պետական ռեգիստրում,
- «կուսակցությունը» չունի սահմանված տարածքային ստորաբաժանումներ,
- ՀՀ Նախագահին կուսակցությունն է նախարարի թեկնածություն առաջարկում,
- ԱԺ պաշտոնյաներին, այդ թվում, խոսնակին, կուսակցությունն է ազատում պաշտոններից,
Այն պատասխանները, որոնք ստացվել կամ չեն ստացվել այդ մարմիններից՝
- Արդարադատության նախարարություն - առանց որևէ հիմնավորման հայտարարում են՝ նախարարությունը կուսակցությունների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասություն չունի, կուսակցությունների տարածքային ստորաբաժանումների գտնվելու մասին տեղեկատվությանը չի տիրապետում և տեղյակ չի, թե դրանց բացակայության դեպքում, ով պետք է նախաձեռնի ապօրինի գրանցված կուսակցության լուծարումը, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման ապահովումը դուրս է նախարարության լիազորությունների շրջանակից, կուսակցությունը կարող է զբաղվել բարեգործությամբ, ինչպես նաև, հրաժարվում են օրենքով սահմանված պարզաբանումներ տալուց և իրավական ակտերի միջև հակասությունների լուծումներից:
- Գլխավոր դատախազություն – «դեռևս ԱԺ ընտրությունների օր նշանակված չէ» տարօրինակ մեկնաբանությամբ հաղորդումները թողնվել են անհետևանք,
- Հատուկ քննչական ծառայություն – առանց, օրենքով սահմանված որևէ հիմնավորման /որոշման/ շաբլոնային ձևով տեղեկացնում են՝ «հաղորդումը թողնվել է անհետևանք, քանզի կոնկրետ հանցագործության հատկանիշներ պարունակող, նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին տեղեկատվություն չի պարունակում»:
- ՀՀ Նախագահ – չի արձագանքում:
ՀՊԱԿ. «Ապօրինությունների հիմնական կրողը ՀՀԿ-ն է»
Բացարձակ անտերություն է տիրում նաև կուսակցությունների գործունեության սահմանադրական կարգի /7-րդ հոդված/ պահպանման ուղղությամբ՝ ի՞նչ սահմանադրություն, ի՞նչ օրենք: Իսկ ապօրինությունների հիմնական կրողը ՀՀԿ-ն է:
Պետական իբր իրավասու մարմիններն, այդ թվում ՀՀԿ-ական Նախագահը, խախտելով սահմանադրական կարգը, այստեղ էլ են մատնված բացարձակ անգործության /Հ.Գ./:
Սա է նախատեսվող «ազատ ու արդար» ընտրությունների այսօրվա գրավականը:
Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն/ՀՊԱԿ/ Հ.Գ – Այն օրինախախտումները, որոնց կապակցությամբ վերջերս դիմել ենք իրավասու պետական մարմիններին՝ - կուսակցությունը զբաղվում է բարեգործությամբ, - կուսակցությունը պետական միջոցներով բարեգործություն է իրականացնում, - կուսակցությունն իրականացվում է կոլեկտիվ անդամագրում, - պաշտոնեական դիրքն օգտագործվում է հօգուտ կուսակցական շահերի, - պառլամենտական կուսակցությունը գրանցված չէ պետական ռեգիստրում, - «կուսակցությունը» չունի սահմանված տարածքային ստորաբաժանումներ, - ՀՀ Նախագահին կուսակցությունն է նախարարի թեկնածություն առաջարկում, - ԱԺ պաշտոնյաներին, այդ թվում, խոսնակին, կուսակցությունն է ազատում պաշտոններից, Այն պատասխանները, որոնք ստացվել կամ չեն ստացվել այդ մարմիններից՝ - Արդարադատության նախարարություն - առանց որևէ հիմնավորման հայտարարում են՝ նախարարությունը կուսակցությունների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասություն չունի, կուսակցությունների տարածքային ստորաբաժանումների գտնվելու մասին տեղեկատվությանը չի տիրապետում և տեղյակ չի, թե դրանց բացակայության դեպքում, ով պետք է նախաձեռնի ապօրինի գրանցված կուսակցության լուծարումը, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման ապահովումը դուրս է նախարարության լիազորությունների շրջանակից, կուսակցությունը կարող է զբաղվել բարեգործությամբ, ինչպես նաև, հրաժարվում են օրենքով սահմանված պարզաբանումներ տալուց և իրավական ակտերի միջև հակասությունների լուծումներից: - Գլխավոր դատախազություն – «դեռևս ԱԺ ընտրությունների օր նշանակված չէ» տարօրինակ մեկնաբանությամբ հաղորդումները թողնվել են անհետևանք, - Հատուկ քննչական ծառայություն – առանց, օրենքով սահմանված որևէ հիմնավորման /որոշման/ շաբլոնային ձևով տեղեկացնում են՝ «հաղորդումը թողնվել է անհետևանք, քանզի կոնկրետ հանցագործության հատկանիշներ պարունակող, նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին տեղեկատվություն չի պարունակում»: - ՀՀ Նախագահ – չի արձագանքում: