Այսօր հրավիրված համատեղ մամլո ասուլիսին ՀՀԿ–ական Արտակ Դավթյանը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ներկայացնող Ալեքսանդր Արզումանյանը քննարկել են Հայաստանում հարմարավետ ընտրակարգի ընտրության հարցը։
–«Ազատ դեմոկրատներ»–ի քաղաքական գործիչներն իրենց կարիերայի ընթացքում բազմիցս անդրադարձել են այս հարցին, և մենք մշտապես կողմ ենք եղել 100%–ոց համամասնական ընտրակարգին անցնելուն՝ հաշվի առնելով, որ մեծամասնական այդ տեղերը ընտրությունները զուտ կեղծելու մեխանիզմ են։ Այս առումով, կարծում եմ, ՀՅԴ–ի ու «Ժառանգության» կոչը շատ տեղին էր,– հայտարարել է Արզումանյանը՝ հավելելով, որ նույն տեսակետին է նաև ՀԱԿ–ը։
Արտակ Դավթյանը, դեմ արտահայտվելով 100%–ոց համամասնական ընտրակարգին, ներկայացրել է վերջինիս բացասական կողմերը.
–Առաջին ակնհայտ թերությունը բավական թույլ կառավարություններն են, երկրորդը՝ բավական թույլ կապը ընտրողի ու թեկնածուի կամ պատգամավորի միջև, երրորդը՝ ըստ տարածքների ներկայացվածության՝ բավական թույլ մակարդակը։ Եվ, ըստ իս, ամենակարևորը մեր իրականության համար թերությունն այն է, որ երբ անցում է կատարվում 100%–ոց համամասնական ընտրակարգի, դա բերում է կուսակցամոլության, երբ գերակայությունը տրվում է կուսակցական, ոչ թե պետական շահերին։
Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգի թերություններին, ապա գլխավոր թերությունը, ըստ Դավթյանի, այն է, որ հաշվի չեն առնվում քաղաքական համակարգի կարևոր մասը կազմող կուսակցությունների տեսակետները։
Միաժամանակ Դավթյանը կարծիք է հայտնել, որ այսօր Հայաստանում գործող խառը ընտրական համակարգը նույնպես 100%-ով ծառայում է իր նպատակին։ Դավթյանի համար ամենից ընդունելին, այսպես կոչված, հարաբերական մեծամասնական ընրակարգն է, որը գործում է աշխարհի 40–ից ավելի երկրներում։
Իր հերթին Ալեքսանդր Արզումանյանը, պնդելով 100%–ոց համամասնական ընտրակարգի՝ հայ իրականությանը նպատակահարմար լինելը, հակադարձել է.
–Եթե ձեր հայտարարություններն այն մասին, որ դուք ուզում եք ազատ և արդար ընտրություններ, անկեղծ են, ապա ապացուցե՛ք և ընտրակեղծիքի մեխանիզմը քչացրե՛ք։ Ես կարուսելներից չեմ խոսում, կոնկրետ այս հարցի մասին եմ խոսում։
Արտակ Դավթյանը, որպես 100%–ոց համամասնական ընտրակարգի օրինակ, բերեց ՌԴ Պետդումայի վերջին ընտրությունները՝ ներկայացնելով դրանք գրանցված կեղծիքների համապատկերին։ Արզումանյանն էլ իր հերթին նույն ՌԴ ընտրությունների փաստարկն օգտագործեց իր օգտին՝ նշելով, որ հենց 100%–ոց համամասնական ընտրակարգի շնորհիվ է, որ «Միացյալ Ռուսաստան»–ը չկարողացավ նույնիսկ կեղծիքների միջոցով «50+1» հավաքել խորհրդարանում։
Ալեքսանդր Արզումանյանը ՀՀԿ ներկայացուցչին. «Եթե դուք անկեղծ եք, ընտրակեղծիքի մեխանիզմը քչացրե՛ք»

7or.am