ԱՊԼ դիտորդը պատմել է սիրիական իշխանությունների ռազմական հանցագործությունների մասին
Արաբական պետությունների լիգայի դիտորդներից մեկը լքել է Սիրիան՝ նախագահ Բաշար Ասադի վարչակարգին մեղադրելով ռազմական հանցագործությունների մեջ։ Ինչպես փոխանցում է «Lenta.ru»–ն, այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։
Ալժիրը ներկայացնող Անվար Մալեկը նման հայտարարություն է արել Քաթարում գտնվող ԱՊԼ շտաբ–բնակարանից «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի համար։ Դիտորդի խոսքերով՝ Սիրիայի իշխանությունները տանկերը չեն հեռացրել քաղաքների փողոցներից, այլ միայն թաքցրել են դրանք և նորից սկսել տեղափոխել դիտորդների հեռանալուց հետո։
«Դիպուկահարներն ամենուր են, և նրանք կրակում են քաղաքացիական բնակչության վրա։ Առևանգում են մարդկանց։ Կալանավորվածներին տանջում են և ոչ ոքի դեռ ազատ չեն արձակել»,–հայտարարել է Մալեկը։
ԱՊԼ առաքելությունը Սիրիայում սկսվել է 2011թ. դեկտեմբերի 26–ից։ Այս պահին դիտորդների թիվը հասնում է 160–ի։