Լրահոս

12.01.2012 12:15


Ավելացավ դատապարտված կանանց հատկացվող միջադիրների քանակը

Ավելացավ դատապարտված կանանց հատկացվող միջադիրների քանակը

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի  413-ն որոշման մեջ փոփոխություն կատարելուն։ Այդպիսով քրեակատարողական հիմնարկներում պահվող կանանց ամսական տրամադրվող միջադիրների թիվը 5-ից դարձնելով 10:  Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախագծում փոփոխության հիմնավորման մեջ նշվում է, որ «ներկայումս կին դատապարտյալներին 1 ամսվա կտրվածքով տրամադրվում է 5 հատ հիգիենիկ պարագա, որը չի բավարարում անձնական հիգիենայի պատշաճ պահպանմանը, քանի որ կանանց դաշտանային ցիկլը տևում է 3-6 օր և 5 հատ հիգիենիկ պարագաները չեն բավարարում»։

Այս խորագրի վերջին նյութերը