Լրահոս

12.01.2012 13:59


«Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ. «Այն մետրոն, որ մենք ունենք չլինելու հավասար է»

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ. «Այն մետրոն, որ մենք ունենք չլինելու հավասար է»

Այսօրվա ասուլիսում «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն, անդրադառնալով Երևանում էլեկտրատրանսպորտի զարգացման հեռանկարներին, նշել է, որ ամբողջ աշխարհն եկել է այն գիտակցության, որ էլեկտրատրանսպորտը ամենաառաջավոր, էկոլոգիապես ամենամաքուր ձևն է, սակայն մեր մայրաքաղաքում հակառակն է։

Այն մետրոն, որ մենք ունենք չլինելու հավասար է, քանի որ ոչ մի փոփոխության չի ենթարկվել ստեղծվելու օրվանից,–հայտարարել է բանախոսը։

Երևանի մետրոպոլիտենի կայարանների քանակը համեմատելով հարևան Վրաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքների մետրոյի կայարանների քանակի հետ՝ նա ասել է որ Թիֆլիսում և Բաքվում կան ավելի քան քսան կայարան, իսկ մեզ մոտ դրանք ընդամենը 10–ն են։

–Ինչո՞ւ համաշխարհային բանկը կարող է Թբիլիսիին վարկ տրամադրել մետրոն բարեկարգելու համար, իսկ Հայաստանին՝ ոչ,–հարցադրել է նա։

Անդրադառնալով էլեկտրատրանսպորտային մեկ այլ միջոցին՝ տրոլեյբուսին, նա նշել է, թե մեր տրոլեյբուսը գտնվում է հոգեվարքի մեջ և շուտով այն ընդհանրապես չի լինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը