Ռուսաստանի ջավախահայերի համայնքը պահանջում է Հայ առաքելական եկեղեցուն հանձնել Թբիլիսիի՝ օրերս հրդեհված հայկական Սուրբ Նշան եկեղեցին
Ռուսաստանի ջավախահայերի համայնքը Թբիլիսիի կենտրոնում տեղակայված հայկական Սուրբ Նշան եկեղեցում վերջերս տեղի ունեցած հրդեհի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ ջավախահայերը քննադատությամբ են հանդես եկել Վրաստանի իշխանությունների ու Թբիլիսի քաղաքի ղեկավարության հասցեին։
«2002–ին Սուրբ Նշանը «պատահաբար» հրդեհվել է։ Այդ ժամանակ Վրաստանի իշխանությունները չփորձեցին հրդեհի պատճառները բացահայտել։ Եվ ահա, կրկին հրդեհ։ Այս անգամ ամանորյա «նվեր» էին պատրաստել հայերի համար՝ հրդեհ, որի մարումը այնքան «մասնագիտաբար» իրականացվեց, որ ամբողջությամբ փլուզվեց շենքի հյուսիսարևելյան կողմը»,–նշվում է հայտարարության մեջ։
Սույն հայտարարությամբ ջավախահայերը վրացական իշխանություններից պահանջել են, որ հրդեհի փաստի առթիվ հարուցվի քրեական գործ, գտնեն մեղավորներին ու պատժեն, ինչպես նաև հանձնեն եկեղեցին Հայ առաքելական եկեղեցու վրացական թեմի սեփականությանը։
«Որպես Ռուսաստանի ջավախահայերի համայնք՝ մենք պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ այն բանից հետո, երբ Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցին իրավաբանորեն կհանձնվի Հայ առաքելական եկեղեցու վրացական թեմին, մեր կազմակերպությունն իր վրա կվերցնի սրբատեղիի վերականգնման բոլոր ծախսերը»,– նշված է հայտարարության մեջ։