Լրահոս

13.01.2012 13:28


ԺԿ նախագահ. «Փող բաժանելով ընտրվում են, հետո՝ դառնում Հանրապետական»

ԺԿ նախագահ. «Փող բաժանելով ընտրվում են, հետո՝ դառնում Հանրապետական»

Մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով 100%-անոց համամասնական ընտրակարգի անցնելու ընդդիմության պահանջին՝ «Ժողովրդական» կուսակցության ղեկավար  Տիգրան Կարապետյանն ասել է, թե ընտրությունները պետք է լինեն բազմատեսակ՝ և՛ համամասնական, և՛ մեծամասնական։

–Որպես կուսակցապետ՝ ես համարում եմ, որ համամասնականն ավելի  ճիշտ է, բայց որևէ մի  վառ անհատականություն ևս պետք է հնարավորություն ունենա, որպես անհատ, որպես մարդ, որ  ցանկանում է իր տարածքում պիտանի լինել, առաջադրվելու։ Պարզապես խնդիրն այն է, որ օլիգարխներն են օգտվում  դրանից։ Նրանք փող բաժանելով, իրենց ռեսուրսը օգտագործելով՝  ընտրվում են մեծամասնականով, իսկ  հետո դառնում են ՀՀԿ–ական։ Իրենք ոչ  թե մտածում են իրենց տարածաշրջանին ծառայելու, այլ որևէ կուսակցության ներուժն ավելացնելու մասին,–ասել  է նա։

«7օր»–ի հարցին, թե հաշվի առնելով մեր երկրի իրավիճակը և իր վերջին դիտարկումը՝ ինքը ո՞ր թևին է պաշտպանում՝ 100%–անոց համամասնական ընտրակարգի անցնելու կողմնակիցների՞, թե՞ և՛ համամասնական, և՛ մեծամասնական, Տիգրան Կարապետյանը պատասխանել է, թե այստեղ խնդիր կա։

–Բացի այն, որ մեր կուսակցությունը կմասնակցի ընտրություններին, գուցե ես էլ առանձին՝ մեծամասնականով առաջադրվեմ։ Եվ այսօր ասեմ, որ ես 100% դեմ եմ մեծամասնականին, հետո առաջադրվեմ, սիրուն չի լինի,–ասել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը