Լրահոս

13.01.2012 13:25


Հայաստանի կոմունիստները ԱԺ ընտրություններին միասնական ցուցակով կմասնակցե՞ն

Հայաստանի կոմունիստները ԱԺ ընտրություններին միասնական ցուցակով կմասնակցե՞ն

Այսօր հրավիրված ասուլիսին Առաջադիմական միացյալ կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանը չի բացառել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին Հայաստանում գործող երեք կոմունիստական կուսակցությունները՝ Առաջադիմական միացյալ կոմկուս, Կոմունիստական կուսակցություն, Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցություն, հանդես կգան միասնական ցուցակով:

«Հասարակությունը սպասում է, որ Հայաստանում գործող կոմունիստական կուսակցությունները միասնական հանդես կգան: Վերջին իրադարձությունները մեզ պարտադրում են, որ միասնական հանդես գանք ու տեղ գրավենք խորհրդարանում»,- ասել է Վ. Սաֆարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը