Մարգար Օհանյանի գործով «Գազելով» եկած վկան խոստովանել է, բայց ասել է՝ կարող է չի հիշում
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ ՄարգարՕհանյանի գործով դատավարությանը հարցաքննվող վկա՝ ՃՈ երկրորդ գումարտակի առաջին վաշտի հրամանատար աշխատած Ստեփան Սեդրակյանը դատարան է ներկայացել առանց անձը հաստատող փաստաթղթի, պնդել է, որ նույնիսկ վարորդական իրավունքի վկայական չունի, քանի որ դատարան է եկել գազելով։ Սակայան, քանի որ դատավարության մասնակիցները նրան ճանաչել են, դատարանն անցել է վկայի հարցաքննությանը։
Ստեփան Սեդրակյանը պատմել է, որ բենզինը ստացել է Ստեփան Կարախանյանից, բաժանել երկու դասակի հրամանատարներին, նրանք էլ բաժանել են անձնակազմին։
–Չեմ հիշում ամեն ամսվա աչոտը ինչքան եմ գրել,–ասել է վկան՝ միաժամանակ ավելացնելով, որ ստացել է բենզինի որոշակի քանակություն, սակայն հաշվետվություններում ներկայացրել է դրանց քանակից ավելի շատ։
–Ինձ ասվել է, որ էսքան գրեք, ես էլ էսքան գրել եմ։ Ասել է պարոն Ստեփան Կարախանյանը, նրա անմիջական ղեկավարն էլ Մարգար Օհանյանն է,–հայտարարել է վկան։
Սակայն, թե կոնկրետ որքան բենզին է ինքը ստացել և որքան է ստացվածից ավել գրել, Ս. Սեդրակյանը բազմիցս պնդել է, որ չի հիշում։
Ընդհանրապես, վկան պնդել է, որ հիշողության հետ խնդիրներ ունի և մինչև վերջերս բուժվում էր.
–Հիշողությունս, որ լավ լիներ, կմնայի, կաշխատեի։ Հիշողությունս լավ չէր, դրա համար թոշակի ղրգեցին։
Դատավոր Մխիթար Պապոյանը նրանից հետարքրվել է՝ իսկ հնարավո՞ր է, որ նրա կողմից քիչ առաջ հայտնած տեղեկությունները նույնպես չեն համապատասխանում իրականությանը, քանի որ դրանք էլ չի հիշում։
–Էդ էլ կարող է,–պատասխանել է վկան։
Նա նաև ասել է, որ Մարգար Օհանյանին 1980թ.ճանաչում է, նրա հետ բջջային հեռախոսով միշտ էլ կարողացել է խոսել, ընկերաբար միասին բազմիցս ընդմիջել են, մոմ էլ են վառել և այլն։ Սակայն, այդ ողջ ընթացքում նա Մարգար Օհանյանին տեղյակ չի պահել, թե քիչ քանակությամբ բենզին է ստանում, սակայն հաշվետվություններում ավել չափաքանակ է գրում։
–Կարող էի ասել, բայց չեմ ասել, իմ մեղավորությունն է,–նշել է վկան՝ ավելացնելով, որ աշխատակիցներից որևէ մեկի կողմից Մարգար Օհանյանին զեկուցագիր չի գրվել քիչ քանակությամբ բենզին ստանալու մասին, իսկ ինքը Ստեփան Կարախանյանին էլ չի հարցրել, թե ինչո՞ւ է բենզինը պակաս։
Դատավարությունը կշարունակվի հունվարի 19–ին՝ ժամը 11։30–ին։
Մարգար Օհանյանի գործով «Գազելով» եկած վկան խոստովանել է, բայց ասել է՝ կարող է չի հիշում
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի գործով դատավարությանը հարցաքննվող վկա՝ ՃՈ երկրորդ գումարտակի առաջին վաշտի հրամանատար աշխատած Ստեփան Սեդրակյանը դատարան է ներկայացել առանց անձը հաստատող փաստաթղթի, պնդել է, որ նույնիսկ վարորդական իրավունքի վկայական չունի, քանի որ դատարան է եկել գազելով։ Սակայան, քանի որ դատավարության մասնակիցները նրան ճանաչել են, դատարանն անցել է վկայի հարցաքննությանը։
Ստեփան Սեդրակյանը պատմել է, որ բենզինը ստացել է Ստեփան Կարախանյանից, բաժանել երկու դասակի հրամանատարներին, նրանք էլ բաժանել են անձնակազմին։
–Չեմ հիշում ամեն ամսվա աչոտը ինչքան եմ գրել,–ասել է վկան՝ միաժամանակ ավելացնելով, որ ստացել է բենզինի որոշակի քանակություն, սակայն հաշվետվություններում ներկայացրել է դրանց քանակից ավելի շատ։
–Ինձ ասվել է, որ էսքան գրեք, ես էլ էսքան գրել եմ։ Ասել է պարոն Ստեփան Կարախանյանը, նրա անմիջական ղեկավարն էլ Մարգար Օհանյանն է,–հայտարարել է վկան։
Սակայն, թե կոնկրետ որքան բենզին է ինքը ստացել և որքան է ստացվածից ավել գրել, Ս. Սեդրակյանը բազմիցս պնդել է, որ չի հիշում։
Ընդհանրապես, վկան պնդել է, որ հիշողության հետ խնդիրներ ունի և մինչև վերջերս բուժվում էր.
–Հիշողությունս, որ լավ լիներ, կմնայի, կաշխատեի։ Հիշողությունս լավ չէր, դրա համար թոշակի ղրգեցին։
Դատավոր Մխիթար Պապոյանը նրանից հետարքրվել է՝ իսկ հնարավո՞ր է, որ նրա կողմից քիչ առաջ հայտնած տեղեկությունները նույնպես չեն համապատասխանում իրականությանը, քանի որ դրանք էլ չի հիշում։
–Էդ էլ կարող է,–պատասխանել է վկան։
Նա նաև ասել է, որ Մարգար Օհանյանին 1980թ. ճանաչում է, նրա հետ բջջային հեռախոսով միշտ էլ կարողացել է խոսել, ընկերաբար միասին բազմիցս ընդմիջել են, մոմ էլ են վառել և այլն։ Սակայն, այդ ողջ ընթացքում նա Մարգար Օհանյանին տեղյակ չի պահել, թե քիչ քանակությամբ բենզին է ստանում, սակայն հաշվետվություններում ավել չափաքանակ է գրում։

7or.am