Ինքնասպան է եղել «Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի բաժանմունքի ավագ գանձապահը
Հունվարի 12-ին, ժամը 15.00-ին, Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ էսենցիայի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված, «Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի բաժանմունքի ավագ գանձապահ Անդրանիկ Մանուկյանը:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Ա. Մանուկյանը նուն օրը, ժամը 14.20-ի սահմաններում, Աբովյան-Ջրաբեր ճանապարհի 3-րդ կմ-ին` ծառերի տակ, ինքնասպանություն գործելու նպատակով խմել է 3 շիշ էսենցիայի լուծույթ և տեղափոխվել հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 16.00-ին, Ա. Մանուկյանը տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ ժամը 20.00-ի սահմաններում գիտակցության չգալով մահացել է:
Հունվարի 12-ին «Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի բաժանմունքի տնօրենը ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Աբովյանի բժշկական կենտրոնից զանգահարել են իրենց և հայտնել, որ Ա. Մանուկյանը խմել է էսենցիա ու թունավորված, ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում, որից հետո իրենց կողմից կազմվել է համապատասխան հանձնաժողով, կատարվել է դրամարկղի գույքագրում, որի արդյունքում պարզվել է, որ դրամարկղից պակասում է 17.113.474 դրամ, որը յուրացվել է Ա. Մանուկյանի կողմից:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով,:
Ինքնասպան է եղել «Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի բաժանմունքի ավագ գանձապահը