Լրահոս

13.01.2012 16:10


Ֆրանսիայում արգելել են կանանց «օրիորդ» անվանել

Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Սեսոն–Սավինիե քաղաքի ղեկավարությունն արգելել է կանանց դիմելու համար օգտագործել «մադմուազել» (օրիորդ) բառը։

Ինչպես գրում է «Euromag»–ը, պաշտոնյաներին դա ստիպել են ֆեմինիստուհիները, ովքեր արդեն երկար ժամանակ է՝ պահանջում են բացառել այդ բառը դիմելաձևերից։ Այժմ «մադմուազել» բառն արգելված է օգտագործել պաշտոնական փաստաթղթերում։ Որոշում է  կայացվել այն փոխարինել «մադամ» (տիկին) բառով։

Քաղաքապետն իշխանության է եկել սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության դեմ պայքարի ալիքի համապատկերին, ինչից էլ օգտվել  են ֆեմինիստուհիները։

Նրանք հայտարարում են, որ բոլոր քաղաքակիրթ երկրները պետք է հրաժարվեն ընտանեկան կարգավիճակի խտրականությունից։ Օրինակ՝ գերմանացիները «ֆրոյլյայն» (օրիորդ) դիմելաձևից հրաժարվել են 1972–ին։ Անգլիալեզու երկրներում աստիճանաբար սկսում են հրաժարվել «միսս» (օրիորդ) դիմելաձևից։

Սակայն Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում գործերն այլ կերպ են դասավորված։  «Մադմուազել», «սենյորինա» և «սենյորիտա» դիմելաձևերը ռոմանական լեզուներում ավելի  բարդ գործառույթ են իրականացնում, քան գերմանական։ Տվյալ պարագայում դիմելաձևերը ավելի շուտ հատուկ կարգավիճակ են ցույց տալիս և հաճախ կապ չունեն ընտանեկան դրության հետ։

Գոյություն ունի նաև հին թատերական ավանդույթ՝ այդպես են դիմում հայտնի դերասանուհիներին։

Այս խորագրի վերջին նյութերը