ՀՀԿ ներկայացուցիչն ԱԺ–ում որևէ մեկի աշխատանքն ալարկոտ չի համարել
Այսօր «Կոնգրես» հյուրանոցում Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը քննարկում էր կազմակերպել Հայաստանի տնտեսական քաղաքականության իրականացման և կիրառվող մոտեցումների վերաբերյալ, որին մասնակցել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշել է, որ Հայաստանի տնտեսական զարգացման քաղաքականությունն իրականացվում է կառավարության գործունեությամբ, որն արտացոլված և թիրախավորված է 2012թ. պետբյուջեի հիմնական ուղղություններում։
Դիտարկմանը, թե 2012թ. պետբյուջեի նախագծի հաստատման ժամանակ ԱԺ դահլիճը կիսատ էր ու ալարկոտ էր քննարկում, ՀՀԿ ներկայացուցիչն ասել է՝ կառավարության կողմից ԱԺ ներկայացված պետբյուջեի նախագիծն ԱԺ բոլոր հանձնաժողովներում քննարկվել է ամիս ու կես, և որևէ մեկի աշխատանքն ալարկոտ չի կարելի համարել։

7or.am