Լրահոս

13.01.2012 20:18


Թուրքիայի խորհրդարանի նախագահը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահին

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը, Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի կապակցությամբ, այսօր նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելին։

Ըստ Zaman-ի՝ Չիչեքը նամակում գրել է, թե Թուրքիայի համար դժվար է հասկանալ Ֆրանսիայի դիրքորոշումը։ Թուրքիայի խորհրդարանի նախագահը նշում է, թե Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից օրինագծի հաստատման դեպքում   թուրք-ֆրանսիական հարաբերությունները կարող են ճգնաժամի վտանգի առաջ կանգնել։ Չիչեքը գրել է նաև, որ օրինագծի հաստատումը բացասական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա ևս։ Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի քննարկումը Ֆրանսիայի Սենատում  նախատես հունվարի 23-ին։

Այս խորագրի վերջին նյութերը