Հունվարի 12-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության ծառայողները Նոր Խարբերդի տներից մեկից, թմրամիջոցներ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Գևորգ Հ.-ին և 1980 թ. ծնված Արման Ք.-ին:
Տանը կատարված զննությամբ հայտնաբերվել են տարաներ` տարբեր հեղուկների պարունակությամբ, և ներարկիչներ:
Գևորգ Հ.-ն հայտարարել է, որ տարբեր նյութերի խառնուրդից ինքը իր տան նկուղում հունվարի 11-ին պատրաստել է թմրամիջոց և ներարկման եղանակով օգտագործել:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Տանը թմրամիջոց է պատրաստել