ԱԺ «Մարտի 1–ի դեպքերն ուսումնասիրող» ժամանակավոր հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին հարց է ուղղել, թե 2008-ի մարտի 1-ից առ այսօր քննչական որևէ խմբի մասնակցի կողմից տրվե՞լ է այնպիսի տարբերակ, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը «Մետրոպոլ» հյուրանոցի վրա հարձակման փորձ է արվել և մի խումբ երկրապահներ փորձել են զբաղեցնել հյուրանոցի շենքը։
-Դրա հետ կապված եղել են բանավոր բնույթի օպերատիվ տեղեկատվություններ։ Զանգվածային անկարգությունների մասնակիցների ջրջանում շրջանառվել է աղմուկ, որ երեկոյան կողմ նախապատրաստվել է հարձակում «Մետրոպոլ» հյուրանոցի ուղղությամբ, սակայն ռեալ առարկայական որևէ ապացույց կամ ցուցմունք այդ կապակցությամբ՝ չունենք,- պատասխանել է Վահագն Հարությունյանը։
Գուրգեն Արսենյանը հիշեցրել է Վ. Հարությունյանին, որ նախորդ նիստի ժամանակ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն է այդ մասին հայտարարել։ Իսկ ահա «Մարտի 1–ի» ժամանակավոր հանձնաժողովի նիստը նախագահող Սամվել Նիկոյանը Վ.Հարությունից փորձել է ճշտել, թե չե՞ն պատրաստվում քրեական գործ հարուցել, կամ հարուցված քրեական գործերի շրջանակներում այդ մասով էլ քննություն վարել.
–Թե՞ արդեն գտնում եք, որ «Մարտի 1–ի» գործով էլ չարժե քրեական գործ հարուցել։
–Քրեական գործ միանշանակ չարժե հարուցել։ Այդ հանգամանքը մարտի 1-2–ին տեղի ունեցած իրադարձությունների ընթացք են, և շատ հանգիստ քննության առարկա կարող են դառնալ այս գործի շրջանակներում։
«Մետրոպոլի» ուղղությամբ հարձակում չի՞ նախապատրաստվել