Գ. Այվազյան. «Բաքվում, Սումգայիթում և Կիրովաբադում տեղի ունեցած ջարդերը միևնույն շղթայի օղակներն են»
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հայության ջարդերին՝ ասել է, որ ադրբեջանահայերն այն պորտալարն էին, որով Բաքուն կապվում էր Արցախի հետ, իսկ Ադրբեջանը, կտրելով այդ միակ կապը, պետք է մոռանա Արցախի մասին։
–Բաքվում, Սումգայիթում և Կիրովաբադում տեղի ունեցած ջարդերը միևնույն շղթայի օղակներն են։ Դրանք հայաթափման հրեշավոր ծրագրի տարբեր դրվագներ են,–ասել է նա:
Ըստ Գրիգորի Այվազյանի՝ թեպետ խորհրդային Ռուսաստանը Բաքվի ջարդերի նախաձեռնողը չէր, սակայն դա կատարվում էր նրա, ինչպես նաև ադրբեջանական ժողճակատի վարչության գիտությամբ։
–1990թ. Բաքվի հունվարյան ջարդերն աննախադեպ էին այն պատճառով, որ առաջին անգամ ԽՍՀՄ պատմության մեջ միութենական հանրապետության մայրաքաղաքում մի ամբողջ շաբաթվա ընթացքում օրը ցերեկով բոլորի աչքերի առաջ անարգել զանգվածային ջարդեր էին տեղի ունենում, և ոչ ոք չէր միջամտում ու կանխում այդ հանցագործությունը,–ընդգծել է նա։
Գրիգորի Այվազյանը նաև հայտարարել է, որ ոճրագործության անմիջական կազմակերպիչները Խալիլ Ռզան, Մուհամմեդ Խատամին, Նեյմատ Պանախովը, Սեիդ Տահիր Ղարաբաղին, ինչպես նաև այդ ժամանակվա Ադրբեջանի առաջին քարտուղար Աբդուրահման Վեզիրովն ու ժողովրդական ճակատի ղեկավար Աբուլֆազ Ալիևն (Էլչիբեյ) են եղել: Նրա պնդմամբ՝ այս ոճրագործներն այնուհետև բարձրագույն պաշտոններ են ստացել Ադրբեջանում: