Տիգրան Սարգսյանի գլխավորած թիմը տարին սկսել է շարիկշարիկովյան էնտուզիազմով ու վճռականությամբ, իսկ դա նշանակում է, որ տնտեսական ճգնաժամը շանս չունի և այս տարի նույնպես վերջնականապես կհեռանա Հայաստանից։
Նախորդ տարվա կարգախոսը, ինչպես հայտնի է, «Դեմքով դեպի գյուղը շրջվելն» էր, և այդ ծրագրի շրջանակներում վարչապետը գյուղացիներին սովորեցնում էր կովի պտուկները գոլ ջրով լվալու և կթելու նրբությունները։ Թե ինչ եղավ հետո, դեռ հայտնի չէ, քանզի որևէ սոցիոլոգիական հետազոտություն չի արվել, որպեսզի պարզվի վարչապետի՝ ինովացիոն առաջարկի ազդեցությունը, իսկ կովերից էլ դժվար է ճշտել, թե ինչքանով բարելավվեց իրենց կյանքը Տիգրան Սարգսյանի գյուղական այցելություններից ու բրդյա ժակետով դատարկ կճուճի ֆոնին հարցազրույց տալուց հետո։
Պաշտոնական վիճակագրությունը հուշում է, որ գյուղատնտեսության ոլորտում 2011–ին 2010–ի համեմատ աճ է գրանցվել։ Ուրեմն «տիրացուն» մի բան գիտեր, որ շեշտը դրել էր կովերի պտուկների վրա։ Ուրեմն իզուր չէին Տ. Սարգսյանի չարչարանքները։
Հիմա եկեք տեսնենք, թե 2012–ն ինչով է նշանավորվելու։
Դժվար է ասել, թե նախագահական նստավայրում այս տարվա համար ինչ կարգախոս են ընտրել, բայց դատելով կալանավայրում գտնվող կանանց հիգիենիկ պարագաների թեմայով կառավարության օրերս ընդունած դարակազմիկ որոշումից և PR–«շուխուռից», կարելի է միայն կռահել, թե Վիշապի տարում դեմքով դեպի ուր են առաջարկել շրջվել Տիգրան Սարգսյանին։
Թե ինչ կստացվի այս անգամ՝ դեռ վաղ է ասել, բայց մեկ բան հաստատ է. կալանավայրում գտնվող կանայք ամեն ամիս բարի ժպիտով և կոնկրետ գործողությամբ կհիշեն վարչապետին ու նրա թիմին։
Փաստորեն, «երկրորդ սերնդի» բարեշրջումները շարունակվում են։
Մեկ խորհուրդ. Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը պետք է շտապեն, քանզի մայիսից հետո այլևս հնարավորություն չեն ունենա շարունակել սկսած գործը, իսկ երկիրն այնքան կարիք ունի նրանց պրպտուն մտքի և ինովացիոն մոտեցումների։
Դեմքով դեպի ...

Կարեն Հակոբջանյան