Հարավային Սուդանում միջցեղային բախումներից մահացել է ավելի քան 50 մարդ
Հարավային Սուդանի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ջոնդլեյ նահանգում տեղի են ունեցել միջցեղային բախումներ, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, մոտ այդքանն էլ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Իշխանությունների ներկայացուցչի խոսքերով՝ բոլոր զոհվածներն ու վիրավորները Լոու–Նուեր ցեղից են, նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են եղել։ «Gazeta.ru»–ն նշում է, որ բախումները տեղի են ունեցել հունվարի 11–ին, երբ Մուրլե ցեղային խմբավորման անդամները առավոտյան հարձակվել են Լոու–Նուեր ցեղի բնակավայրի վրա և սպանել ու վիրավորել վերջինիս անդամներին։
Հարավային Սուդանի բնակիչները իրենց անկախությունը հռչակել են նախորդ տարվա սկզբին, սակայն դրան հաջորդող ամիսները նշանավորվել են երկրի ներսում միջցեղային բախումների և Սուդանի հետ լարվածության ակտիվացմամբ։