Արշավ՝ ի պաշտպանություն Թեղուտի. Զարուհի Փոստանջյանը ոստիկանապետից խնդրում է անվտանգություն ապահովել
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վաղը՝ հունվարի 15-ին բնապահպան ակտիվիստները կիրականացնեն ճանաչողական արշավ ակցիա, որով կսկսվի նոր գործողությունների շարքը` ի պաշտպանություն Թեղուտի: Ներկայացվելու է Թեղուտի հիմնախնդիրը` իր բոլոր բազմազան կողմերով: Մասնակիցները հնարավորություն կունենան սեփական աչքերով տեսնելու անտառը, շրջակա գյուղերը և հանքային ավերը:
Գործողությանը մասնակցելու համար Լոռի (Թեղուտի անտառը Լոռվա մարզում է) կմենկնի նաև «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Վերջինս երեկ նամակով դիմել է ոստիկանապետ Վովո Գասպարյանին՝ խնդրելով ապահովել ակցիայի մասնակիցների անվտանգությունը։
«Նկատի ունենալով, որ վերը նշված վայրերում հնարավոր են մարդկանց մեծ կուտակումներ, խնդրում եմ ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ հավաքված անձանց անվտանգությունն ապահովելու համար»,– նշվում է նամակում: