Լրահոս

14.01.2012 10:33


Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության /ԱրմՌոբոտիքս/ շրջանակում 2012թ.-ին հայտարարում է «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը: Մասնակիցների առջև դրված խնդիրն է նախագծել ու պատրաստել այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, կհասկանան տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց կուղարկեն պատկերներ, կգտնեն հատուկ նշանատեղը, նշանատեղին կնետեն մինչև 300գ  բեռ և կվերադառնան մեկնարկի կետ:

Ռոբոտը կարող է ունենալ կառուցման ցանկացած տեսակ` VTOL (ուղղահայաց թռիչք և վայրէջք), CTOL (սովորական թռիչք և վայրէջք), STVOL (կարճ թռիչք և վայրէջք) և այլն: Ռոբոտի թռիչքը և վայրէջքը կարող է կատարվել թե՛ ավտոմատ, թե՛ հեռակառավարմամբ:

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել http://digitec.am/armrobotics.php?id=185 կայքում և գրանցումից 10 օր անց ներկայացնել ռոբոտի ամբողջական նախագիծը և կոնցեպտը: Միությունը ռոբոտ պատրաստելու համար անհրաժեշտ մասեր կտրամադրի այն 5 թիմերին, որոնք կներկայացնեն ռոբոտի լավագույն կոնցեպտը: Մրցույթին կարող են մասնակցել նաև թիմեր, որոնք նախօրոք գրանցված չեն եղել, բայց ունեն պատրաստ ու մրցույթի պայմաններին համապատասխան ռոբոտ:

«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի գրանցումը կընթանա սույն թվականի հունվարի 13-ից մարտի 12-ը:

Այս խորագրի վերջին նյութերը