Զարուհի Փոստանջյան. «Մենք ոստիկանությանը զգուշացրել ենք` եթե ինչ–որ դեպքեր լինեն, իրենք են մեղավոր լինելու»
«7օր»-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պարզաբանել է, թե ինչու է նամակով դիմել ոստիկանապետին։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Փոստանջյանը նամակ էր հղել ոստիկանապետ Վովա Գասպարյանին՝ խնդրելով ապահովել Թեղուտի պաշտպանության համար հունվարի 15-ին կայանալիք ակցիայի մասնակիցների անվտանգությունը, որին ինքը Փոստանջյանը նույնպես մասնակցելու է։
–Մենք գտնում ենք, որ նման նամակով պետք է տեղեկացնենք, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ են գալու այդ ակցիային։ Մարդկանց քանակն է մեծ, մարդկանց խումբն է բազմազան, այդ պատճառով էլ մենք չենք բացառում, որ ինչ–որ խնդիրներ առաջանան։
Հարցին՝ հաշվի առնելով, որ նախկինում ինքը Փոստանջյանը մեկ անգամ չէ, որ հայտնվել է ոստիկանության հետ բախումների կիզակետում, արդյոք Վովա Գասպարյանի՝ ոստիկանապետ դառնալուց հետո ինչ–որ բան փոխվե՞լ է, ԱԺ պատգամավորը պատասխանել է.
–Ինչ–որ բան կփոխեն, թե չեն փոխի, չգիտեմ, բայց մենք իրենց տեղեկացրել ենք՝ եթե ինչ–որ դեպքեր տեղի ունենան, մեղքն իրենցն է լինելու։ Իսկ ոստիկանությունում փոփոխությունների վերաբերյալ...բազմաթիվ հաղորդումներ են եղել ոստիկանների կատարած ապօրինությունների մասին, բայց այդ գործերին ընթացք չի տրվել։ Կամ ասել են՝ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, կամ՝ գործողությունները եղել են իրավաչափ։ Եթե այդ ոստիկաններն օրենքով սահմանված կարգով պատժվեին, ապա մենք կասեինք, որ իրապես ոստիկանությունը փոխվել է։ Բայց հիմա ես չեմ կարող ասել։
Տեղեկացնենք, որ վաղը կայանալիք բնապահպանների միջոցառմանն արձագանքել է «Թեղուտ» ՓԲԸ–ն, որն արգելել է ակտիվիստներին մուտք գործել իր տարածք։

7or.am