Լրահոս

14.01.2012 12:52


«Կանայք հայոց աշխարհի» կուսակցությունը առայժմ բանակցում է

«Կանայք հայոց աշխարհի» կուսակցության նախագահ Ժանետա Մանուկյանը, պատասխանելով «7օր»–ի հարցին, թե կուսակցությունը պատրաստվո՞ւմ է մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, ասել է, որ այդ հարցը դեռևս քննարկման փուլում է, և այն կպարզվի հաջորդ շաբաթ։ Նա նշել է, որ ներկայումս կուսակցությունը ֆինանսական խնդիրներ ունի և բանակցություններ է վարում քաղաքական այլ ուժերի հետ։

Հարցին, թե ԿՀԱԿ–ը կո՞ղմ է  100%–անոց համամասնական ընտրակարգին, Ժ. Մանուկյանը պատասխանել է՝ այո՝ նշելով, որ իրենք վաղուց են այդ հարցը բարձրացրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը