Էթիկայի հանձնաժողովը կքննարկի՞ Սյունիքի մարզպետի գործը
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտոււթյանը, ասել է, թե այս հանձնաժողովը պարունակում է հասարակական վերահսկողության, զսպվածության և զգոնության որոշակի մասնիկներ։
–Եթե հանրությանը հրապայնակորեն հայտարարի դրա գործունեության արդյունքները, ապա կերևա նրա անհրաժեշտությունը,–ասել է ԱԺ պատգամավորը՝ խորհւորդ տալով թերահավատորեն չվերաբերվել հանձնաժողովի գործունեությանը;
Լրագրողի հարցին, թե ինչ երաշխիքեր կան, որ հանձնաժողովը անկաշառ գործունեություն կիրականացնի, Հ. Սահակյանը պատասխանել է.
–Երաշխիքները բարձր աշխատավարձը և նշանակման երկար ժամանակն է՝ 6 տարի,–ու ավելացրել է, որ խնդիրը ավելի շատ հասարակական հնչեղության, քան պատժամիջոցների կիրառման մեջ է։
Հարցին, թե էթիկայի հանձնաժողովը կքննարկի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և գործարար Սիլվա Համբարձումյանի գործը, նա պատասխանել է, որ այն անպայման քննարկվելու է հանձնաժողովում։

7or.am