Ըստ ազգագրագետի՝ Հայաստանից տեղի ունեցող արտագաղթը բնական երևույթ է
Ազգագրագետ Աղասի Թադևոսյանը այսօրվա ասուլիսում նշել է, որ արտագաղթը հայերի համար ավելի բացասական երևույթ է դիտվում, քան զարգացած երկրների համար, քանի որ հարցին մոտենում ենք էթնիկության տեսակետից։ Այդ առումով զարգացած երկրներում ազգային հարցը վերջին պլան է մղված։
Ըստ ազգագրագետի՝ Հայաստանից տեղի ունեցող արտագաղթը բնական երևույթ է։
–Երկրից հեռանում է նաև ավելի պահանջարկ ունեցող մարդիկ, որոնք ավելի մեծ ռեսուրս են պարունակում,–ահազանգում է բանախոսը,–հարցն այն է, թե Հայաստանի իշխանությունները արդյո՞ դրել ենք երկրի զարգացման խնդիր։ Մենք ընդամենը տառապում ենք հանքերի շահագործման խնդրով, որի համար շատ մեծ մարդկային ռեսուրսներ չունեն։
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյան վերջին 20 տարիներում տեղի ունեցած արտագաղթի արդյունքում լուծվում է միայն գոյատևման խնդիր։
–Դրսում վաստակում են գումարներ, որը լուծում է միայն քաղաքացիների գոյատևման հարցը և ոչ ավելին։
Անդրադառնալով Մերձավոր Արևելքի հայկական գաղթօջախներին՝ ժողովրդագիրը կարծում է, որ նրանց ծանր օրեր են սպասվում։ Սակայն բանախոսի խոսքերով՝ հազիվ թե նրանց էական մասը գա և տեղավորվի Հայաստանում, քանի որ նրանց մեծ մասը իրենց ճակատագիրը կապում է աշխարհի զարգացած երկրների հետ։ Ըստ նրա՝ սա կապված է նաև նրա հետ, թե Հայաստանը ինչ կարող է առաջարկել հայրենադարձներին։

7or.am