Արմեն Մազմանյան.«Մենք ունենք պետական ռազմավարության խնդիր»
Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը անդադռանալով հայկական բանակի ձևավորման 20–ամյակին նվիրված «Ես եմ» ֆիլմին՝ ասել է, թե այդ ֆիլմը ցույց է տալիս, որ մեր թշանամին սահմանից այն կողմ է, իսկ մեր հայրենիքի ներսում թշնամաիներ չկան։
–Այդ միջօլիգարիկ պայքարից դուրս պետք է լինել, որ մարդը չհիասթափվի բանակ գնալուց,–ասել է նա։
Հարցին, թե ֆիլմը ինչո՞ւ չի արտացոլում բանակի իրականությունը՝ Արմեն Մազմանյանը պատասխանել է, թե արվեստը խնդիր չունի իրականությունը ծախկեցնել։
–Դուք ուշադիր եք ու հետևո՞ւմ եք ամերիկյան բանակի հոմեսեքսուլիստնենրի դատերին, այդ ահռելի քանակությանը, որ դատարանները չեն հասցնում գործերը քննել։ Կամ դուք հետևո՞ւմ եք Ռուսաստանում ինչ է կատարվում։ Մեզ մոտ մեկ դեպքը մեծ արձագանք է գտնում, որովհետև քիչ ենք, բայց սա ընդհանուր տենդենց է,–ասել է նա։
Հարցին, թե իսկ ի՞նչն է պատճառը այս ամենի՝ Արմեն Մազմանյանը պատասխանել է, թե պատճառը հասարակության բարոյալքությունն է և բանակն էլ հասրակության բարքերն է արտացոլում։
–Մենք վաղը ցեղախումբ ենք դառնալու, ոչնչացման եզին ենք, որովեհտև մեր ընտանիքներում այլևս չի բարձրացվում հայրենիքի հարցը, չի ասվում, որ պետք է հարգել մեծերին և այլն։ Ընդհանուր կրթական մակարդակը շատ ցածր է,–ասել է նա։
«7օր»–ի այն հարցինմ թե արդյոք այս ամենը պետական քաղաքակնությունի՞ց չի գալիս և արդյոք հենց գլխի՞ց չի գալիս այս բարոյակլքությունը՝ Արմեն Մազմանյանը պատասխանել է.
–Մենք ունենք պետական ռազմավարության խնդիր՝ կրթությնա մշակույթի ոլորտում, բայց պետք չէ ինչ–որ մեկին մատնանշել, այլ յուրաքնչյուրն իր տեղում պետք է գործի ի նպաստ հասարակության կայունացման ու արժեվորման։
Ըստ Արմեն Մազմանյանի՝ ՀՀՇ–ի օրոք հիմք դրվեց այս արժեզրկմանը։
–Այն ժամանակվանից ջնջխվեց արվեստը,–ընդգծել է նա։
Արմեն Մազմանյանը պնդել է, որ բարոյլքված են ոչ միայն զինվորները, այլ սպայական անձնակազմը։
–Եթե ես ասում եմ բարոյալքում, ապա ընդհանուրին նկատի ունեմ. ես լավ գիտեմ ինչպիսին է զինվորը և ինչպեսին է նաև սպան,–ընդգծել է նա։

7or.am